ԿԱՊ ՉՈՒՆԻ՞


Ասում են` հայտնի օլիգարխները քմծիծաղով են վերաբերվում պնդումներին, թե կրպակների դեմ արշավը հանուն սուպերմարկետների բարգավաճման է իրականաց վում: Հսկա առևտրային ցանցերի բիզնես ունեցողները հավաստիացնում են, որ առանց այն էլ իրենք նախատեսում են հայտնի անուններով խանութներ հիմնել բոլոր թաղամասերում: Ավելին, սուպերմարկետների ցանցերի սեփականատերերը հավաստիացնում են, որ եթե քաղաքապետարանը չապամոնտաժեր կրպակները, ապա սնկի պես աճող առևտրի խոշոր կենտրոնների «շնորհիվ» փոքր վաճառակետերը միևնույն է, ինքնաբերաբար էին փակվելու: