Ընդդեմ ճարպակալման


 

Եվրամիությունը որոշել է պայքարել ճարպակալման դեմ, և գիտնականները մշակում են հատուկ սնունդ, որը մարդուն թույլ չի տա չափից ավելի ուտել: Բայց հիմա արդեն դժվար է ասել` ճարպակալո՞ւմն է անվտանգ, թե՞ դա կանխող նոր սնունդը, որի գլխավոր բաղկացուցիչը քիմիական ինչ-որ տարր է: «Խելացի» այդ սննդի մասին պատմել է ԹպրՑՌ.Ղ-ը:

Սովորական ուտելիքներ վայելելիս` հաճախ մարդիկ ուշացումով են հագենում: Այսինքն` օրգանիզմը հագենում է, բայց դրա տերը չի զգում, որ կուշտ է: Նոր սննդի մեջ առկա «խելամիտ» հավելուկը ճիշտ ժամանակին «հուշում» է, որ դու հագեցել ես:

Մարդուց ավելի խելացի սարքերը վաղուց արդեն մտածում են մարդկանց փոխարեն` թուլացնելով բնատուր միտքը: Հիմա էլ սնունդը կորոշի, թե դու որքան ու երբ ուտես: Հետո երևի ռոբոտներն ինքնուրույն բազմանալ կսովորեն: Իսկ դու, մարդ արարած, իսպառ կդադարես մտածել, գործել, շարժվել... Բայց մինչ այդ գոնե կհասցնե՞ս գիտակցել, որ առանց այդ ամենի` ապրելը հազիվ թե հետաքրքիր լինի: