ԱՐԴՅՈ՞Ք ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ Է


 

Երեկ թերթերից մեկը ներկայացրել էր Գեղարքունիքի Գավառի քաղաքապետի արդեն առաջադրված թեկնածուներին, գրելով.

- Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածուներ են ինքնաառաջադրվել երկու անկուսակցականներ` գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը և «Քյավառ» հեռուստաընկերության տնօրեն Արմեն Գալստյանը:

Մեզ զարմացրեց այն հանգամանքը, որ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացվել է որպես անկուսակցական, մինչդեռ մեր ունեցած տվյալներով` նա Գուրգեն Արսենյանի գլխավորած ՄԱԿ անդամ է: Գուցե ՄԱԿ-ը լուծարվե՞լ է` մտածեցինք մենք: Զանգահարեցինք Արդարադատության նախարարություն, որտեղից տեղեկացրեցին, որ կուսակցությունն ինքնալուծարման մասին հայտարարություն չի ներկայացրել: Գավառի քաղաքապետարանից մեզ պատասխանող մի տիկին, ով չուզեց ներկայանալ, ասաց, որ իրենց քաղաքապետը ԲՀԿ անդամ է: ԲՀԿ-ից ճշտեցինք, որ Գավառի քաղաքապետն իրենց կուսակցության հետ կապ չունի: Մնում է միայն զարմանալ, թե ինչո՞ւ է ՄԱԿ անդամ քաղաքապետն ինքն իրեն դուրս դրել կուսակցությունից, երբ կուսակցությունը դեռևս գոյություն ունի: Գուցե նա չի՞ կամենում, որ իր անունը մեկտեղվի ԲՀԿ քվոտայով պատգամավոր դարձած Գուրգեն Արսենյանի անվան հետ...