Շեկերի փառատոնը կամ գազարշպրտոցի
Անցյալ շաբաթ և կիրակի օրերին Իռլանդիայում տեղի ունեցավ շիկահարների ավանդական փառատոնը (տեղեկացրել է GuΖrdiΖn-ը):
Ամենամյա այդ փառատոնն արդեն 7-րդ անգամ անցկացվում է Կորկ կղզում և տարեցտարի նոր երկրպագու-հանդիսատեսներ հավաքում: Իսկ ո՞րն է դրա էությունը: Անհեթեթություն ասելը ամենամեղմ որակումը կլինի: Շիկամազերը մրցել են գազարներ նետելով, գտել լավագույն շիկամորուք ունեցողին և ընտրել «Շեկ թագավոր ու թագուհի»:
Նույն փառատոնի շրջանակներում նաև շիկամազ երգիչների համերգ է կայացել:
Այս փառատոնի հեղինակները քույր ու եղբայր են` Դենիս և Ջոլին Կրոնինները: Սկզբում երևի նրանք չեն էլ մտածել, որ հենց այս հղացումը ավանդույթ կդառնա` մինչև 5 հազար հանդիսատես գրավելով: Իսկ ամենակարևորն ու դրվատելին թերևս այն է, որ փառատոնից գոյացող գումարները տրամադրվում են քաղցկեղի դեմ պայքարի իռլանդական հիմնադրամին: