Պտուղներ կնոջ տեսքով


Թաիլանդում արտասովոր մի ծառ է հայտնաբերվել: Դրա պտուղները կնոջ տեսքով են: Այդ պտուղներով ծանրաբեռնված ծառի տեսագրությունը շատ արագ տարածվել է աշխարհով մեկ, սակայն ոչ մեկը չի կարողանում բացատրել այդ առեղծվածը:

Տարատեսակ սնոտիապաշտներին հավատալու դեպքում` նման բույս հանդիպում է բուդդայական առասպելներում ու լեգենդներում և կոչվում են Նաիֆոն: Պատմությունը հետևյալն է. մի կին անտառ է գնացել` ուտելիք փնտրելու և երկու տղամարդ-դևեր սպանել են նրան: Այդժամ կնոջ ամուսինը նրա մահվան վայրում տնկել է 12 ծառ` ի նշան հավերժական սիրո, ինչպես նաև ուրիշ մարդկանց պաշտպանության նպատակով: Այդ ծառերի մարդատեսք պտուղները մոլորեցնում էին դևերին, որոնք կնոջ կերպարանք ունեցող պտուղների հետ «սեր էին անում», ապա ուժասպառ քնում էին 4 ամիս:

Սա` առասպելում, բայց այսօր այդ ծառն արդեն առասպել չէ, ու դրա առեղծվածը դեռևս անվերծանելի է: (PlΖnetΖnovosti):