Տարվա եղանակներից առկախ


Մարդու մտավոր ունակությունները կախված են տարվա եղանակներից:

Այս եզրակացությանը գիտնականները հանգել են 28 կամավորների շրջանում անցկացրած գիտափորձով: Նրանք ապացուցել են, որ ուղեղի ճանաչողական-իմացա կան ֆունկցիաները փոփոխվում են տարվա եղանակների հետ:

Լյեժի համալսարանի (Բելգիա) գիտնական Քրիստել Մայերն իր գործընկերների հետ չափել են ուղեղի ճանաչողական գործառույթը` յուրաքանչյուր սեզոնի ընթացքում: Գիտափորձի մասնակիցները տարվա ամեն եղանակի չորսուկես օր անցկացրել են լաբորատորիայում` արտաքին աշխարհից մեկուսացված:

Թեստերի միջոցով չափվել է նպատակային գործունեություն ծավալելու նրանց ունակությունը և ուշադրու-թյան աստիճանը: Միաժամանակ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ հետազոտվել է ուղեղի ակտիվությունը: Եվ արձանագրվել է, որ ուշադրության բևեռացումն իր գագաթնակետին է հասնում հունիսին` ամառային արևադարձի շրջանում: Փոխարենը` նվազագույն ցուցանիշն արձանագրվում է ձմեռային արևադարձի ժամանակահատվածում: Կարճաժամկետ հիշողության բարձրակետն աշնանն է, որը որոշակիորեն նվազում է գարնանը:

Գիտնականները համոզված են, որ այս ցուցանիշները որևէ աղերս չունեն հորմոնալ ռիթմերի, ինչպես նաև` քնկոտության հետ:

Առժամանակ առաջ էլ տեղեկացվել էր, որ ամերիկացի գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում մարդկային ուղեղ ստեղծել: