Դա նման չէ պատահականության


Գիտնականներն այսպես են ձևակերպել Արարչի գոյությունը հաստատող իրենց կարծիքը:

Աթեիստ-գիտնականներն, ամբողջ աշխարհից, իրար հերթ չտալով, սկսել են ապացույցներ ներկայացնել Աստծո գոյության մասին: Դիցուք, ժամանակակից աշխարհն ինքնիրեն ձևավորվել չէր կարող. ԴՆԹ-ի մոլեկուլների կառուցվածքի վերաբերյալ ժամանակակից տվյալները վկայում են, որ այն հենց այնպես ծագել չէր կարող, այլ ինչ-որ մեկի մշակածն է: Իսկ բրիտանացի ֆիզիկոս, ավելի քան 500 գիտական աշխատությունների հեղինակ Մարտին Ջոն Ռիսը 1,4 միլիոն դոլար է ստացել` Տիրոջ գոյությունն ապացուցելու համար:

Տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Անատոլի Ակիմովը հայտարարել է, որ Աստծո գոյությունն ապացուցվել է գիտական մեթոդներով: Աստված կա´, և մենք կարող ենք տեսնել Նրա կամքի դրսևորումները. սա այլևս բազմաթիվ գիտնականների համոզմունքն է: Հարկ չկա հիշեցնել այն իրողությունը, որ նախորդ դարերում ևս շատ գիտնական-ֆիզիկոսներ հավատացել են Արարչի գոյությանը: Ավելին, մինչև Նյուտոնի ժամանակաշրջանը տարբերակում գոյություն չի ունեցել կրոնի և գիտության միջև. գիտությամբ զբաղվել են հոգևորականները, քանզի նրանք էին ամենաուսյալները: Իսահակ Նյուտոնն ինքը աստվածաբանա կան կրթություն ուներ և հաճախ էր ասում.

- Մեխանիկայի օրենքները ես դուրս եմ բերում (ստանում եմ) Աստվածային օրենքներից (rishoniΗ.info):

Որ հիմա միանգամից շատ գիտնականներ են շտապում փաստել Արարչի գոյությունը` երևի պատահական չէ. հենց Տիրոջ կամքով է դա կատարվում: Սակայն սրանից բխող այլ հարց է ծագում. ո՞ւմ կամքով կամ ի՞նչ նպատակով կրոնն ու գիտությունը հակադրվելու չափ հեռացան միմյանցից: Հաստա´տ` ո´չ Արարչի: