7 ամսում` 892 զոհ


Եվրամիությունում ահաբեկչությունների հետևանքով 2016-ի առաջին 7 ամիսների ընթացքում ավելի շատ մարդիկ են զոհվել, քան նախորդ տարիներին:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հյուսիսային Եվրոպայում արձանագրվել է ահաբեկչության հետևանքով սպանվածների ամենամեծ քանակը` 2004 թվականից սկսած: Այս մասին փաստել են Բի-Բի-Սի հետազոտությունների արդյունքները: Իսկ հետազոտությունն անցկացվել է Մերիլենդի համալսարանի` ահաբեկչության վերաբերյալ տվյալների բազայի աջակցությամբ:

2016 թ. Հյուսիսային Եվրոպայում արդեն 143 մարդ է զոհվել` ահաբեկիչների ձեռքով: 2004-ի նույն ժամանակահատվածում զոհերի քանակն ավելի մեծ է եղել` այն ժամանակ Մադրիդի գնացքների պայթյունները 191 կյանք էին խլել:

Սակայն, ինչպես նշում են փորձագետները, Թուրքիայում կատարված ահաբեկչական սպանություններով հանդերձ` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Եվրոպայում զոհվել է 892 մարդ: Ընդգծենք, որ այս թիվը ներառում է նաև թուրքական խռովության զոհերի քանակը (տեղեկացրել է BigΗir.net-ը):