Հիլարիի օգնականուհին արմատական մահմեդական է


Կարող են տարակուսողներ լինել` հետո՞ ինչ: Սակայն քարոզարշավներում, ինչպես ասում են` մանրուքներ չեն լինում:

Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի պետի տեղակալ Հումա Աբեդինն աշխատել է արմատական իսլամական ամսագրում (հաղորդել է «Ռոսսիա 24»-ը): Ամերիկյան The New York Post թերթի տվյալներով` Աբեդինը 10 տարի եղել է իր մոր` Սաուդյան Արաբիայում հրատարակվող ամսագրի խմբագիրը:

Պարբերականի էջերում նա պնդել է, որ բաց հագուստով կանայք առիթ են տալիս, որ իրենց բռնաբարեն: Ժամանակին նրա խմբագրած ամսագիրը նաև հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ինքն է իրեն դատապարտել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը` պատժամիջոցներ կիրառելով Իրաքի դեմ:

Բայց արդեն 20 տարի է` Հումա Աբեդինը Հիլարի Քլինթոնի վստահյալ անձն է, և, պարբերականի տվյալներով` ամենահինն ու ամենահավատարիմ օգնականը: Այսօր էլ նա ակտիվորեն օգնում է Հիլարիին` քարոզարշավը հաջող անցկացնելու: Ընտրություններում հաջողելու դեպքում Հուման, բնականաբար, պատկառելի պաշտոն կունենա Նահանգների առաջին կին-նախագահուհու աշխատակազմում:

Եվս մեկ ապացույց, որ դավանանքն ու ազգությունը հետին պլան են մղվում, եթե կա հավատարմություն: