Հումոր


 

* * *

Ընտանիքում բոլոր որոշումները պետք է ընդունի տղամարդը, բայց հաստատողը կինն է:



* * *

Կանայք երբեք չեն ծերանում, տղամարդկանց տեսողությունն է վատանում:



* * *

Լավ կնոջ ամեն ինչը պետք է փայլի, հատկապես ոսկեղենն ու թանկարժեք մյուս զարդերը:

 

* * *

Երբ ծնվում են երեխաները, տանն ամեն ինչ անհետանում է` կարգ ու կանոնը, փողերը, հանգիստը, խաղաղությունը և ժամանում է նորին մեծություն` երջանկությունը:

 

* * *

Ցանկացած կին այսօր կարող է լինել գեղեցիկ, բայց սիրված լինելու գեղադեղեր դեռ ոչ ոք չի ստեղծել:

 

* * *

Աստված ստեղծեց կնոջը... ու այդ պահից հանգիստ չունեն ոչ տղամարդիկ, ոչ էլ Աստված:

 

* * *

Կնոջը հարկավոր է սիրել այնպես, ինչպես կատվին` փաղաքշել, երես տալ և ուրախանալ, եթե նա տուն գա:

 

* * *

- Այո, ես երկկերպար եմ: Իմ առաջին ինքնությունը բարի է, անկեղծ, կարեկցող: Բայց իսկույն հայտնվում է երկրորդ ինքնությունս, երբ մարդիկ չարաշահում են առաջինը: