Պատժաչափը ձևական չպետք է լինի


Ամերիկյան Ինդիանա նահանգի բնակիչ Դևիդ Բոստիկը աններելի հանցանք է կատարել. պատրաստել ու տարածել է մանկական պոռնոգրաֆիա: Ամենադաժան պատիժն անգամ ովևէ մեկի խղճմանքը չէր հարուցի: Բայց դատարանի վճիռն ավելի շատ տարակուսելի է, քան խիստ. 25-ամյա չարագործը դատապարտվել է 315 տարվա ազատազրկման (տեղեկացրել է Lenta.ru¬ն` վկայակոչելով ԱՄՆ¬ի Արդարադատության նախարարության կայքը): Ցմահ բանտարկություն կոչվածը գոնե տրամաբանություն ունի. թե չէ` ո՞վ է 315 տարի ապրում… Հետաքննության տվյալներով` դատապարտյալը պոռնոգրաֆիկ լուսանկարներ է սարքել` օգտագործելով 2 ամսականից մինչև 4 տարեկան 5 երեխաների: Եվ դրանք ուղարկել է աշխարհի տարբեր երկրների սեռագարների` նմանատիպ լուսանկարներ նրանցից ստանալու պայմանով: Բոստիկ կոչեցյալի դեմ հարուցված քրգործի քննության ընթացքում հաջողվել է հայտնաբերել ավելի քան երկու տասնյակ երեխաներ, ովքեր օգտագործվել են լուսանկարների համար: