Կուբացիներին թույլատրվել է տուն վաճառել


Ազատության կղզում վերջին կես դարում առաջին անգամ օրինականացվում է բնակարանների առ ու վաճառքը: Նոյեմբերի 10¬ից կուբացիները կկարողանան տուն գնել ու վաճառել. բայց` միայն Կուբայի քաղաքացի և մշտական բնակիչ լինելու դեպքում: Երկրի նախագահ Ռաուլ Կաստրոն առայժմ պահում է իր խոստումը և խոստացած բարեփոխումներն է իրականացնում (գրել է Cranma¬ն): Հոկտեմբեր ամսին էլ ուժի մեջ էր մտել մեքենաների առուվաճառք արտոնող օրենքը, որը նույնպես ոչ բոլոր կուբայաբնակներին է մատչելի: ԱնշարԺ գույքի առևծախի արգելանքն ընդունվել էր 1959 թ. Ֆիդել Կաստոյի իշխանության գալուց ի վեր: Բնակարանը կարելի էր փոխանցել երեխաներին` որպես ժառանգություն: Խորհրդային կայսրությունում ապրածները լավագույնս պատկերացնում ենք նման համակարգի բարդությունը, որը խճճված էր փոխանակումների և անօրինական սև շուկայի զարգացման միջև: Հիմա Կուբայում նույն ընտանիքի 3-4 սերունդ ստիպված է ապրել մեկ բնակարանում կամ առանձնատանը: Իրարից նույնիսկ օրենքով բաժանված ամուսիններն ստիպված են եղել տարիներով նույն տանն ապրել` փոխանակման տարբերակներ որոնելով: Բարեփոխումները` բարեփոխումներ, սակայն Կաստրոները կարծես չեն պատրաստվում օլիգարխիա ստեղծել: Նոր օրենքը կուբացիներին թույլատրում է ամենաշատը երկու տուն կամ բնարական ունենալ. մեկը` հիմնական, մյուսն` ամառանոցային կամ հանգստյան: Ամենակարևորը` լուծարվելու է անշարժ գույքի փոխանակման կառավարական գործակալությունը, որտեղ ծաղկում է կաշառակերությունը: