Կակտուս աղջիկը


Պակիստանյան Փենջաբ գավառի բնակչուհի Սայմա Հանիֆի հետ հանելուկային երևույթներ են կատարվում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի օր բութ մատին սուր ցավեր զգաց: Դրա վրա գոյացած թարախաբշտիկը պատռելով` վիրաբույժը մաշկի տակից մետաղյա ասեղ է հանել: Ցավերը դադարել են, աղջիկն իրեն թեթևացած է զգացել, բայց… Որոշ ժամանակ անց Սայման նորից տառապել է անտանելի ցավերից. այդ անգամ` թիկունքին: Բժիշկը վիրահատել է ու այնտեղ դարձյալ ասեղ է գտել: Եվ այդ երևույթը կրկնվել է պարբերաբար: 5 ամսվա ընթացքում սրածայր մետաղներ են դուրս բերվել աղջկա կզակից, ճակատից, ձեռքերից ու ոտքերից… Ընդհանուր հաշվով` ավելի քան 100 ասեղ (yellowpres.ws):