ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԿԱ Է


Արդեն հաջողությամբ մեկնարկել և ընթացքի մեջ է աշնանային զորակոչը, որի արդյունավետ ընթացքը պայմանավորված է նախապատրաստական փուլով: Նախազորակոչային շրջանի աշխատանքներին և զորակոչի ընթացքին այս անգամ ծանոթացանք Երևանի Կենտրոնական զինվորական կոմիսարիատում: - Նախապատրաստական աշխատանքներն սկսվել են դեռևս սեպտեմբերից: Դրանք ներառում են բժշկական հանձնաժողովների աշխատանքները: Մեր զորակոչիկները ենթարկվում են մանրազնին բժշկական հետազոտության: Եթե առկա են ինչ¬ինչ խնդիրներ, հիվանդություններ, նրանց ուղարկում ենք լրացուցիչ բուժզննումների` Կառավարության կողմից հաստատված ցանկով համապատասխան բուժհաստատություններ: Նախապատրաստական աշխատանքների արդյունքները ցույց են տալիս, որ զինակոչիկների շուրջ 70 %¬ը ուղարկվել է լրացուցիչ հետազոտությունների, քանի որ առկա են եղել որոշակի առողջական խնդիրներ: Մեր զինկոմիսարիատից արդեն 2¬րդ հավաքն ենք ուղարկել: Աշխատանքներն ընթանում են բնական հունով,¬ պատմեց զինվորական կոմիսար, գնդապետ Հմայակ Մաթևոսյանը: Բացի առողջական խնդիրներից, լուրջ ուշադրություն է հատկացվում նաև զինակոչիկների բարոյահոգեբանական վիճակին: Զրույցների միջոցով բացահայտվում են նրանց հուզող բոլոր խնդիրները: - Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, բարոյահոգեբանական վիճակին ավելի դրական գնահատական կարող եմ տալ: Երիտասարդները ցանկություն ունեն և պատրաստ են ծառայել: Խանգարող հանգամանքները կապված են առողջական խնդիրների հետ: Չափազանց հետևողական վերաբերմունք է դրսևորվում, որպեսզի կանխվի այդպիսի խնդիրներ ունեցողների զորակոչը,¬ հավելում է զինվորական կոմիսարը: Տարեցտարի աճ է գրանցվել հոգեբանորեն ծառայությանը պատրաստ լինելու առումով: Ծառայության հաջող ընթացքը դրական տրամադրվածության արդյունք է: Արդյո՞ք բավարար է զինակոչիկի դաստիարակության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը` վաղը Հայոց բանակի զինվոր դառնալու համար: Եվ ո՞ր օղակներն են հատկապես թերանում: Պատասխանը միանշանակ է: - Ընտանիքը, դպրոցը, լրատվամիջոցները պետք է համապատասխան աշխատանքներ տանեն: Ծառայությունից խուսափելու դեպքերը ևս նվազել են: Հիմնական պատճառն այն է, որ խուսափողների մի մասը երկրում չեն, իսկ ովքեր այստեղ են` պարտաճանաչ ներկայանում են: Հետաքրքիր են նաև զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սերոբ Արմենակյանի դիտարկումները. - Զորակոչի ընթացքում լինում են և´ հոգեպես ու ֆիզիկապես առողջ, և´ որոշակի խնդիրներ ունեցող զինակոչիկներ: Բուժհանձնաժողովի կողմից խիստ հետևողական աշխատանքներ են ծավալվում` բոլոր խնդիրները հայտնաբերելու ուղղությամբ: Պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված են պայմաններ` պետպատվերի շրջանակներում բոլոր հետազոտություններն անցկացնելու համար: Բարոյահոգեբանական առումով դրական միտում է նկատվում: Նախորդ տարիների համեմատական վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ նվազել է նաև ծառայությունից խուսափողների թիվը: Ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու արդարացված պատճառ կարող են լինել առողջական խնդիրները: Թերևս պատասխանատվության ամենամեծ բաժինը կրում են բժշկական հանձնաժողովները: Կենտրոնական զինկոմիսարիատը նախորդ զորակոչի տվյալներով ճանաչվել է լավագույնը` իր կատարած աշխատանքի արդյունքներով: Այս զորակոչի ընթացքում ևս հանձնաժողովը որդեգրել է նույն սկզբունքները: Կարևորվում են զինակոչիկների հետ հոգեբանի զրույցները, որոնց ընթացքում բացահայտվում են նրանց շփվելու աստիճանը, հետաքրքրությունները և այլ անհատական հատկանիշներ: Հանձնաժողովի ավագ բժշկուհի Հասմիկ Օրդյանի հավաստմամբ` ավելացել են ինքնավնասումների դեպքերը, որոնց դիմում են հիմնականում ընկերների խորհրդով: - Այդպիսի դեպքերին լուրջ ուշադրություն ենք դարձնում: Պարտադիր կերպով ուղարկում ենք հոգեբուժական դիսպանսեր, որտեղ մանրամասն հետազոտության են ենթարկվում: Իհարկե, անիջապես հասկացվում է, որ դիտավորյալ են դիմել այդ քայլին, սակայն հաճախ հենց իրենք են խոստովանում, որ երեխայություն են արել: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր խնդիրներին, պետք է ասեմ, որ հատկապես վերջին 3 տարիներին բժշկական հետազոտություն ները որակական նոր մակարդակի են հասել: Մանրազնին կերպով կատարվում է ընդհանուր հետազոտություն` արյան, մեզի, էլեկտրասրտագրություն, որովայնի գերձայնային հետազոտություն և այլն: Բոլոր արդյունքներն ամփոփող փաստաթղթերը ներկայացվում են զինկոմիսարիատ: Եթե զինակոչիկը գանգատ չունի, ուսումնասիրում ենք, թե արդյո՞ք առկա են արտաքին ֆիզիկական շեղումներ: Համեմատում ենք հետազոտության արդյունքները` ըստ այդմ որոշելով` նա պիտանի՞ է ծառայության, թե՞ ոչ: Իսկ եթե առկա են խնդիրներ` հարթաթաթություն, ոսկրային շեղումներ, ողնաշարի ծռվածություն (որը շատ մեծ տարածում ունի), կրծքավանդակի դեֆորմացիա, «Կոշկակարի սիրտ» և այլն, ուղարկում ենք ոսկրային համակարգի հետազոտության: Աշխատանքնե րի ընթացքում ծայրահեղ հետևողական ենք, որպեսզի բացառենք հիվանդ երեխայի մուտքը բանակ: Ատամները և բերանի խոռոչի հետ կապված խնդիրներն ավելի փոքր թիվ են կազմում: Ինչպես հավաստիացրեց հանձնաժողովի ատամնաբույժ Ալլա Մելիքյանը` զինակոչիկների 90%¬ն առողջ է: Իսկ խնդիրներ ունեցողներն ուղեգիր են ստանում և բուժվում համապատասխան պոլիկլինիկաներում: Զինակոչիկ Վիլհելմ Պողոսյանին հանդիպեցինք զինկոմիսարիատում` զորակոչվելու նախօրյակին: Նա բարեխիղճ զինվոր դառնալու իր պատրաստակամությունը հայտնեց. - Պատրաստ եմ ծառայությանը: Մի փոքր լարվածություն կա, բայց անհանգստությունը բնական է: Կանցնի: Տրամադրված եմ ծառայությանը: Կարծում եմ` հեշտ կհարմարվեմ բանակային կյանքին: