ԱՆԽՆԱ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ Է


Հայտնի օլիգարխ «Լֆիկ Սամոն», հակառակ մի քանի ամիս առաջ տարածված տեղեկությունների, իր բիզնեսները դեռևս Վրաստան չի տեղափոխել ու փոխարենը զարկ է տվել հայ¬վրացական բիզնեսի զարգացմանը: Անցնող տարվա ընթացքում նա ավելի քան կես միլիարդ դրամի շաքար է արտահանել հարևան երկիր: Ասում են, թե Ախուրյանում վաղուց բացված, բայց չգործող գործարանն աշխատեցնելուց հետո նա համոզվել է, որ ոչ միայն շաքարի ներկրումը, այլ նաև արտադրությունն ու արտահանումն էլ կարող են զգալի եկամուտներ ապահովել իր համար: Եվ Վրաստանն է տվյալ դեպքում արտահանման շուկա ընտրվել, քանի որ Ախուրյանից Թբիլիսին ավելի մոտ է, քան Երևանը: Այսուհանդերձ, հակառակ շաքարավազի տեղական արտադրության վերածննդին` հայկական շուկայում այս սննդատեսակի համար անցնող տարին նշանավորվել է միմիայն գնաճով: