Կրկնակի կողոպուտ... ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՄԲ


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների կրթաթոշակները չեն վճարվել: Այստեղ, իհարկե, արտառոց բան կա, քանի որ բուհը պարտավոր է համապատասխան ժամանակամիջոցում կատարել չնչին գումարների վճարումը: Սակայն այստեղ, հավանաբար, մտածել էին «տնտեսել» կրթաթոշակների գումարներն ու դրանք օգտագործել «ազգօգուտ» նպատակների համար... ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրահանգել է անհապաղ կատարել վճարումները: Տարօրինակն այն է, որ նախարարը պիտի «հիշեցներ» բուհի ղեկավարությանը` տարրական պարտականությունների կատարման մասին: Իսկ եթե նախարարը երկրում չլիներ և հանձնարարական չտար, թոշակները չէին վճարվելու...