ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉՈՒՆԻ


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրելով մոտ 31 միլիոն դոլար յուրացնելու մեջ` ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը մտադրություն ուներ հանրային ուշադրությունը սևեռել իր հանդեպ` այսպիսով առաջիկա ընտրություններում վիճարկելու համար ֆավորիտներից մեկի դիրքերը: Սակայն պարզվում է արդեն, որ պոպուլիզմով տարված նախկին կուսակցականը որևէ հիմնավորում չունի, չունի գոնե մեկ փաստաթուղթ, որով կկարողանար ապացուցել վարչապետի կողմից ահռելի չափերի հասնող գումարների յուրացումը… Մեր տեղեկություններով` ՀՔԾ-ն ամեն ինչ անում է, որպեսզի Հարություն Առաքելյանը որևէ փաստաթուղթ ներկայացնի, մինչդեռ նա դեռ խոստումներ է տալիս և հավաստիացնում, որ այդ փաստաթղթերն առաջիկայում կլինեն…