ԽՈՍՏՈՎԱՆԵՑ


Ինտերնետ ծառայություններ առաջարկող «Ղ Տելեկոմ» ընկերության ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանում համացանցից օգտվելը 10-15 անգամ ավելի թանկ արժե, քան զարգացած ու բարեկեցիկ եվրոպական երկրներում: Ռալֆ Յիրիկյանը, սակայն, կտրուկ կամ գոնե որոշակի գնանկման խոստում չի տվել` բավարարվելով միայն արձանագրմամբ, որ վերջին տարիներին ինտերնետի մանրածախ սակագները որոշակիորեն էժանացել են: Նա մեղադրել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` հայտարարելով, թե սահմանի վրա ձեռք բերվող ինտերնետն այնքան էլ էժան չէ, ու լավ կլիներ, որ իրենք փոքր¬ինչ ավելի քիչ վճարեին դրա դիմաց: Հայտնի է սակայն, որ նշված հանձնաժողովը վաղուց, պարբերաբար ու շոշափելիորեն վերանայել է մեծածախ ինտերնետի սակագինը ու ընդամենը մի քանի շաբաթ առաջ էլ հայտարարել հաջորդ տարեսկզբից գործելիք անհամեստ զեղչված գների մասին: