Եվ փրկում է…


Արդեն մեկ տասնամյակ է` Երևանի «Վասպուրական» մանկապատանեկան երգի-պարի թատրոնը (ղեկավար` Անահիտ Խեչումյան) և նախկինում Ղուկաս Ղուկասյանի անունը կրող պիոներ-պալատի փողային նվագախումբը (ղեկավար` Հայկ Մկրտչյան) երաժշտական պրոդյուսեր Հովհաննես Ավետիսյանի աջակցությամբ այցելում են Աջարիա և հանդես գալիս համերգներով, առանձին ելույթներով: Այս անգամ էլ «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան 9-րդ փառատոնի շրջանակներում Աջարիայի երաժշտական միության, միջազգային փառատոնի տնօրեն Նոդար Սագինաձեի գլխավորությամբ մեզ մոտ համերգների էին եկել «Մզիուրի» («Արևիկ») և «Ցիսկար» («Լուսաբաց») մանկական համույթները Դավիթ և Շոռենա Կամադաձեի ղեկավարությամբ: Նրանք եյույթներ են ունեցել «Մետրո» թատրոնում` համերգային ծրագրերով, հատկապես հանդիսությունների բացման և փակման արարողութ յուններին: Ուշագրավն այն է, որ և° այնտեղ` Վրաստանում, և° մեզ մոտ երեխաները հյուրանոցներում չեն գիշերել, այլ իրենց հասակակիցների` «Վասպուրական» և «Փողային նվագախումբ» համույթների անդամների հյուրընկալ օջախներում: Բնականաբար, համերգային ծրագրերից զատ, վրացի մեր հյուրերը ծանոթացել են Երևանի տեսարժան վայրերին, հասցրել են այցելել Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ… 2010 թ. մայիսին մերոնք պետք է մասնակցեն Բաթումիում կայանալիք միջազգային մանկա-պատանեկան փառատոնին: Նախապատրաստական աշխատանքները սկսվել են: Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ Սերգեյ ԱՎԱԳՅԱՆԻ` ընթերցող լայն զանգվածներին հասցեագրված հերթական գիրք¬բառարանը հաճելի անակնկալ է հատկապես բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն սննդի հանդեպ£ Ոչ թե` սոսկ որակի, այլև սննդակարգում օգտագործվող մթերքների օգտակարությանը ծանոթանալու ու դրանց անվանումները ճիշտ հայերենով իմանալու առումով£ Բառարանն ընդգրկում է խոհարարական ավելի քան 2000 անվանումներ, նկարագրություններ, որոնք ներկայացվում են նաև իրենց անգլերեն ու ռուսերեն անուններով£ Եվ, ինչպես հեղինակն է նշում` - Քաղաքակրթության զարգացման, բնակչության սոցիալական վիճակի բարելավման, նաև ժողովուրդների փոխայցելությունների, զբոսաշրջության աճի և այլնի համատեքստում անհրաժեշտություն է ունենալ ոչ միայն խոհարարական տերմինների բառարան, այլև ավելի ընդարձակ այդ տերմինների (սննդում օգտագործվող մթերքների, պարագաների և այլնի) էությունը բնութագրող Հանրամատչելի բացատրական բառարան£ Գրքից կատարված առանձին քաղվածքները, կարծում ենք` ավելի ամբողջական կդարձնեն պատկերացումները դրա օգտակարության մասին. ԱԴԱՄԱԹՈՒԶ ¬ banana _ ոՈվՈվ - Արևադարձային, մերձարևադարձային բազմամյա ծառատեսակ, սրա խոշոր պտուղները£ Պտղաբույլում լինում են մինչև 300 պտուղներ (50 կգ քաշով), պտղի փափկամիսն օգտագործվում է թարմ, նաև արդյունաբերությունում£ Պարունակում է 30 տոկ. շաքարներ, սննդարար այլ նյութեր, C, B, B2 վիտամիններ£ ԳԵՏՆԱՄՈՐԻ, ԻԾԱՄՈՐԻ, ՎԱՅՐԻ ԵԼԱԿ ¬ strawberry - ջպՎսÿվՌՍՈ - Բազմամյա կոճղարմատային բույս, հանդիսացել է բանջարանոցային ելակի նախահայրը: Պտուղը պարունակում է գլյուկոզա, Ֆրուկտոզա, օրգանական թթուներ, դաբաղանյութեր, եթերայուղեր, C, PP, կարոտին նաև B խմբի վիտամիններ, ճարպեր£ Օգտագործում են հում, պատրաստում մուրաբաներ, օշարակներ, հյութեր, չամչարկներ և այլն£ ԼՑՈՆԱԾ ՁՈՒ _ stuffed egg _ ՒՈՐՔՌՐՏՉՈվվՏպ ÿռՓՏ- Պինդ եփած, երկայնակի կտրած, դեղնուցը հեռացրած սպիտակուցի մեջ լցվում է մանր կտրատած ապուխտ, տրորած դեղնուց, սոխեռած, համեմունքներ: Հաճելի ուտելիք է: ՁԿՆԱՄԹԵՐՔ _ fish products _ ՐօոՏ տՐՏՊցՍՑօ - Արժեքավոր սննդամթերքներ, պարունակում են (միջին) 14.5-22 % սպիտակուցներ, որոնց 95-97% համարվում է լիարժեք և լրիվ մարսելի, 0.5-3.3 % հանքային աղեր, (կալցիում, ֆոսֆոր, երկաթ, ծծումբ, յոդ և այլն), միկրոտարրեր, համարյա բոլոր վիտամինները, առավելապես A, D, E: Ջուրը կազմում է 47-80 տոկ.: Խոհանոցում օգտագործում են միսը, ձկնկիթը, լյարդը: Պատրաստում տարբեր կերակուրներ (ապուրներ, տապակում, շոգեխաշում, խորովում), պահածոյացվում և այլն: ՃԱՐՊ _ fat _ՋՌՐ, րՈսՏ _ Մթերք, սննդի օրգանական նյութերի հիմնականներից, 1 գ պարունակում է 9.3 կկալ. էներգիա: Բուսական յուղերն ունենում են հալման ցածր ջերմաստիճան և զուրկ են խոլեստերինից: Որքան հալման ջերմաստիճանը մոտ է օրգանիզմի ջերմաստիճանին, այնքան լավ է մարսվում: Բուսական յուղը ստացվում է արևածաղկի, բամբակի, ձիթապտղի և այլ յուղատու բույսերից: Հայրենիքը սիրում են նաև այսպես «Սասնա ծռեր» ազգային էպոսի հիման վրա ստեղծված համանուն լիամետրաժ մուլտֆիլմի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 15-ին: Եվ այդ ամսաթիվը պատահաբար չի ընտրված. ֆիլմի ռեժիսորի` հայ կինոյի երախտավոր Արման Մանարյանի ծննդյան օրն այս անգամ կրկնակի խորհրդով կնշվի: Կինոյի ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի հավաստմամբ` «Սասնա ծռեր» մուլտֆիլմն ավարտուն տեսք ստացավ «Գրանդ-Քենդի» ընկերության և Վարդանյան ընտանիքի բարեսիրական հովանավորչության շնորհիվ: - Մենք բազմիցս դիմել ենք տարբեր կազմակերպությունների և գործարարների` ֆիլմը վերջնական հանգրվանի հասցնելու համար, սակայն միայն «Գրանդ-Քենդի»-ն օգնության ձեռք մեկնեց` բոլոր առումներով բարդ համարվող մուլտֆիլմը վերջնական տեսքով ավարտելու համար: Ֆիլմի ստեղծագործական կազմի և անձամբ իմ անունից երախտիքի խոսք եմ ուզում հղել Վարդանյան ընտանիքին` մեր աշխատանքներին աջակցելու համար: Նախատեսում ենք տեսաերիզը ներկայացնել արտերկրում, ԱՊՀ երկրներում և անհրաժեշտ կլինեն լրացուցիչ նյութական միջոցներ: Կարծում եմ` այդ ծրագիրն իրականացնելիս նույնպես «Գրանդ-Քենդին» մեր հուսալի գործընկերը կմնա: ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը վստահեցնում է, որ Վարդանյան ընտանիքը մշտապես աջակցելու է ազգային արժեքների ստեղծման և պահպանման աշխատանքներին, քանզի լուրջ մտահոգություն ունի մատաղ սերնդի հայեցի դաստիարակության ու հայրենասիրական ոգու բարձրացման խնդրում. - «Սասնա ծռեր» մուլտֆիլմը «Հայրենիք» հեռուստաընկերությամբ ցուցադրվելու է անսահմանափակ եթերով: Այն կարող է հայրենասիրության յուրօրինակ դաս դառնալ մեր փոքրիկների համար: Նա կես-կատակ, կես-լուրջ հավելում է. - Երեխաներն այնքան շատ պետք է դիտեն այս մուլտֆիլմը, այնքան լավ ծանոթ պետք է լինեն Սասունցի Դավթի կերպարին, որ մեր երկրում մի քանի Սասունցի Դավիթ էլ ծնվի: Այսօր, երբ ընթերցանության պակասը իր բացասական հետևանքներն է թողնում հայ երեխայի մտավոր ունակությունների զարգացման վրա, կարելի է այս բացը լրացնել մուլտֆիլմի դիտումով: Շատերն են խոսում բարեգործությունից, որոնք կատարվում են ասֆալտի, գազիֆիկացման, սննդի բաշխման տեսքով, բայց մոռանում ենք, որ խնդիր ունենք մշակութային բարեգործության: Ես ունեմ մի բարի ցանկություն` որ այսուհետ 7 տարում ստեղծված ֆիլմի փոխարեն, հնարավոր լինի 7 ֆիլմ ստեղծել մեկ տարում: Ասել է թե` մեր գալիք սերունդներին ժառանգել է°լ ավելի շատ ազգային արժեքներ: Կարեն Վարդանյանը, որպես ԱԺ պատգամավոր, մտահոգված է նաև հայ մշակույթը ողողած անճաշակ «արվեստով» ու մշակութագողության փաստերով: - Վարդանյան ընտանիքը երբևէ չի հովանավորել և չի հովանավորելու էժանագին շոուներ և սերիալներ: Իսկ ես, որպես խորհրդարանական, աշխատելու եմ, որպեսզի օրենք դառնա ԱԺ-ում քննարկվող մի նախագիծ, որը վերաբերում է ձայնասկավառակների և տեսասկավառակների համարակալված դրոշմանիշերին: Այս կերպ միայն պաշտպանված կլինեն մշակութային գործիչների շահերը: Ծանոթ լինելով Վարդանյան ընտանիքի անդամների խոսքը գործ դարձնելու վճռականությանը, համոզված ենք, որ ցանկացած ձեռնարկում իրականություն է դառնալու` վերստին փաստելով, որ հայրենիքը սիրում են նաև այսպես: Հ. Գ. Ի դեպ, «Սասնա ծռեր» մուլտֆիլմում Սասունցի Դավթի կերպարում հնչում է հայ բեմի մեծ վարպետ Խորեն Աբրահամյանի ձայնը, որի համար ժամանակին հեռատեսորեն հոգացել է անվանի բեմադրիչ Արման Մանարյանը:

Մելանյան ԾԱՌՈՒԿՅԱՆ