Բարեկամական փոխայցելություններ


Միշտ այդպես է եղել. մինչ վրացի «հնագետներ-ճարտարապետները» կորոշեն, թե հայկական եկեղեցին հայկակա՞ն է, նորմալ մարդիկ միմյանց օգնել են ամենուրեք: Մինչ ռուս-ադրբեջանական տանկերի բնիկ հայկական Շահումյան մտնելը, ադրբեջանուհին իր 40 աստիճան ջերմության մեջ զառանցող երեխային գրկած անցնում է սահմանը, իր և երեխայի կյանքը վտանգելով հասնում հայկական Ղարաչինար, որպեսզի դոխտուր Լարիսա Աղաբաբյանը փրկի երեխային: