Բորտնիկովը հայտարարել է.


- Մարտիկների մոտ հայտնաբերված աուդիոզեկույցները վկայում են, որ դրանցով «Ալ¬Քաիդա»¬ի գործակալներն ու Վրաստանի հատուկ ծառայությունների ներկայացու ցիչները կապեր են հաստատել միմյանց հետ£ Նա պնդում է, որ Վրաստանը «մասնակցել է» ահաբեկիչների պատրաստմանն ու Չեչնիայի Հանրապետության տարածք տեղափոխմանը£ Մոսկվան նույնպես հայտարարում է, որ Թբիլիսին զենք է մատակարարում հարևան Դաղստանին£ Լիովին հուսալի տեղեկատվություն կա, որ 2004 թ. Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո չեչեն մարտիկ` Բեսլանում զանգվածային սպանդ կազմակերպած Շամիլ Բասաևը գաղտնի հանդիպում ունեցավ Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ և իբր, հավաստիացում ստացել, թե նոր նախագահը կաշխատի չնկատել Պանկիսի կիրճում կատարվածը£ Հարավային Կովկասում «Ալ¬Քաիդա»¬ի գործողությունները գլխավորող Դոկու Ումարովն Աֆղանստանում վիրավորվելուց հետո բուժվել է թբիլիսյան հոսպիտալում£ Ասում են` նրա նախկին ղեկավար Ռուսլան Գելաևը, որը 2004 թ. ոչնչացվեց ռուսաստանցի սահմանապահների կողմից` Վրաստան փախչելու պահին, Սահակաշվիլիի մտերիմ ընկերն է եղել£ Վրացական իշխանությունները ջերմորեն ընդունեցին Գելաևին ու նրա մանկլավիկներին, որովհետև նա խոստացել էր Մոսկվայի կողմից վերահսկողությամբ ինքնորոշված Աբխազիայի տարածքում բռնությունների ալիք կազմակերպել£ Սահակաշվիլին գործնականում այդ տարածքից զրկվեց` անցյալ տարի Ռուսաստանի հետ օգոստոսյան հնգօրյա պատերազմից հետո£ Բայց քանի որ Արևմուտքն այսօր հատուկ աջակցություն չի ցուցաբերում Սահակաշվիլիին, իսկ Օբամայի վարչակարգը ձգտում է «գերբեռնել» իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, Վրաստանը դադարել է լինել ժողովրդավարության այն ջահը, որպիսին նրան պատկերացրել է Թբիլիսիի հետ մեծ հույսեր կապող ԱՄՆ¬ը£ Սահակաշվիլին ժողովրդավարությունից երես է դարձրել դեպի ինքնակալություն£ Նա վանդակն է նետում քաղաքական ընդդիմախոսներին և միլիոնավոր դոլարներ է վճարում վաշինգտոնյան լոբբիստներին ու PR¬գործակալություններին, որպեսզի սատարեն մշտապես վատթարացող իր վարկանիշին£ Եվ դա անում է այն պահին, երբ իր երկիրը տնտեսական լուրջ զրկանքներ ու դժվարություններ է ապրում£ Վրաստանում գործազրկությունը կազմում է ավելի քան 13 %. սա նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում ամենաբարձր տոկոսներից է£ Ու այդուհանդերձ, Սահակաշվիլին Հուլիո Իգլեսիասին 1 մլն դոլարից ավելի է վճարում, որպեսզի նա ամանորյա երեկոյին երգի Բաթումիում£ Գուցեև ամերիկյան ժողովրդի համար միևնույն է, թե ինչ է կատարվում Աբխազիայում ու Հարավային Օսիայում, սակայն Օբամայի վարչախմբին այնքան էլ չեն ուրախացնի պնդումները` որ մեր դաշնակիցն օգնում է ահաբեկիչներին£ Պանկիսի կիրճը, ուր գործում են ահաբեկիչները, այսօր համարվում է աշխարհում ամենավտանգավոր տարածքներից մեկը և կարող է վերածվել նոր Վեզիրստանի (դա Պակիստանում ահաբեկչության ամենաանհանգիստ օջախն է)£ Վրաստանը, որը տարածքով մեծ չէ Մերիլենդից, ամեն տարի ԱՄՆ¬ից 5 միլիարդ դոլարի չափ օգնություն է ստանում£ Թե այդ փողերից ինչքանն է հասնում Վրաստանի ժողովրդին` կարելի է միայն գուշակել£ Համենայն դեպս մենք գիտենք, թե վրացական բյուջեից ուր է գնալու 1 միլիոն դոլարը` Հուլիո Իգլեսիասի գրպանը, ով պետք է ազդարարի 2010 թվականի գալուստը£