Ի դեպ Թուրք լրագրողուհուն Ադրբեջան չեն թողել


Պատճառը «Ահշամ» թերթի թղթակցուհի Ալչի Նահետխանի այցն է Արցախ, այն էլ` առանց իրենց հետ համաձայնեցնելու, քանի որ դա իրենց տարածքն է: Ավելին, սակայն, Ալչին նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը հայկական տարածք է: Ադրբեջանի արտգործնախարարությունը նրան ընդգրկել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքն իրենց երկիր ցանկալի չէ: «Ահշամ»-ի խմբագրությունում ասել են, որ այդ այցը պաշտոնական գործուղում չէ. լրագրողը չճանաչված հանրապետություն է մեկնել որպես մասնավոր անձ: Այդ պատճառով էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռևս չի որոշել` դադարեցնե՞լ համագործակցությունն այդ թերթի հետ, թե՞ ոչ: «Հայերի եղեռնը ժխտելու համար» Թրքական ծագմամբ ֆրանսիացի 13-ամյա Մուստաֆա Դողանը ժամանակավորապես հեռացվել է դպրոցից` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար (տեղեկացրել է թուրքական Today°s Zaman հրատարակությունը): Միջադեպի առիթը պատմություն առարկայից հանձնարարված գրավորն է եղել` «Արևելյան Անատոլիայում 1915 թ. դեպքերը» թեմայով: Դրանից առաջ արդեն այդ առիթով ուսուցիչների հետ մի քանի անգամ տհաճ խոսակցություն ունեցած թուրք տղեկն էլ գազազած գրել է` - Եթե նույնիսկ ամեն ինչ այդպես է եղել` նրանք արժանի էին դրան: Հետո էլ, թերթին հարցազրույց տալիս, ավելացրել է, որ ուսուցիչն իրեն սպառնացել է ցածր գնահատել` եթե շարունակի իրենը պնդել: Դպրոցի տնօրենն անմիջապես զանգահարել է տղայի հորը և անհապաղ հանդիպում պահանջել` հավաստելով, որ Մուստաֆան խախտել է Ֆրանսիայի օրենքները: Մեհմեդ Դողան հայրը, սակայն, տնօրեն Ֆրանսիս Վինոլին մեղադրել է ռասիզմի ու երեխային ճնշելու մեջ` ընդգծելով, որ կիսում է Եղեռնի վերաբերյալ որդու կարծիքը: Հիշեցնենք, որ 2006 թ. Ֆրանսիայում օրինագիծ է շրջանառվում, որի պահանջով Հայոց ցեղասպանության փաստը ժխտողներին սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում և մինչև 45 հազար եվրո տուգանք: Սակայն օրինագիծն օրենքի ուժ կստանա` Սենատի (երկրի խորհրդարանի վերին պալատի) հավանությանն արժանանալուց հետո միայն, ինչը դեռ տեղի չի ունեցել: Միշայի աշխարհը Ամերիկյան The National Interest պարբերականում վերջերս հրապարակված այս հոդվածը վրաց առաջնորդի դեմ կուտակվող անվստահության որոշ պատճառների մեկնաբանությունն է, թերևս£ Հրապարակման հեղինակ Ծոնթե Բակուրիան, ի դեպ, վաշինգտոնաբնակ վրացի է` Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր£ Վրաց նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բախվում է հերթական լուրջ նոր մարտահրավերների հետ£ Անցյալ շաբաթ նրա հրաժարականի պահանջով մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներ էին դուրս եկել ցուցարարները£ Խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Նախագահի պաշտոնանկության մասին լսումներ սկսել£ Անցկացրած հետաքննությամբ Եվրոպական միությունը եզրակացրել է, որ Ռուսաստանի հետ անցյալ տարվա բախումը սկսել է Սահակաշվիլին, ով հրամայել է կրակ բացել անմեղ խաղաղ բնակչության վրա, իսկ հետո սկսել է ստել` պատերազմն սկսելում իր չմասնակցելու մասին£ Ընդդիմության անդամները կոչ են անում` նրան հանձնել Հաագայի` ռազմական հանցագործությունների գծով տրիբունալի դատին£ Սակայն Սահակաշվիլիի դեմ կարող են առաջ քաշվել ավելի կործանարար մեղադրանքներ£ Անցյալ ամիս Ռուսաստանի Հատուկ ծառայության դաշնային բյուրոյի անվտանգության գործակալության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը Վրաստանին մեղադրել է, որ նա իր հյուսիսային` Պանկիսի կիրճի շրջակա մացառապատ անտառներում (որոնք սահմանակից են Ռուսաստանին) թաքցնում է «Ալ¬Քաիդա»¬ի ահաբեկիչներին£ Նախկինում այնտեղ թաքնվում էին չեչեն մարտիկները£ Տասը տարի առաջ անվիճարկելի ապացույցներ հայտնվեցին` այդ տարածքներում զինված ծայրահեղականների վարժական հենակետերի գոյության մասին£ Իսկ այսօր որևէ ապացույց չկա, որ դրանք լուծարվել են£ Արդյունքում` վրացիները վախեցած են, որ Ռուսաստանը կօգտվի այդ հնարավորությունից և հակաահաբեկչական ստուգայցեր կսկսի, որոնց ընթացքում կարող են տուժել որևէ մեղք չունեցող խաղաղ բնակիչները£ Ռուսաստանը, Միացյալ Նահանգների հետ միասին, համակված են ահաբեկչության դեմ պատերազմ մղելու վճռականությամբ£ Հատկապես` իրենց թիկունքում£