lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ժողովրդի դժգոհությունը ընդդիմությունից «Մենք ենք, մեր սարերը _ 2009» ԺՈՂՈՎՈՒՐԴ - Ախր, քնում ես… ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ _ Չեմ քնում, է¯, չեմ քնում… ԺՈՂՈՎՈՒՐԴ - Լա°վ, բա հետո… ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ _ (քնելով) Հետո¯… Հետո¯… կատուն փստաց: Որպես ողբերգություն կրող էլ` ուզում են «ընտրյալ» լինել Ըստ հոգեվերլուծաբանների` Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ընդունում` ապացուցելու համար, որ իրենցից «լավ» ցեղասպանված ազգ չկա: Էլի՞ ազգային մենթալիտետ կամ «առակս զի՞նչ ցուցանե» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ _ Ով դժգոհում է, որ պետությունը հսկայական պարտքեր է կուտակում, թող հիշի, որ անկախացումից հետո տասը տարի շարունակ Հայաստանում բոլորը` բոլորից պարտք էին վերցնում, հետո` «քցում»: Դիտարկում Խոսում են «ցեղից», բայց գործում են ցեխով ՀՀ առաջին և երկրորդ նախագահների փոխադարձ ցեխշպրտոցը ուղիղ համեմատական է դեռևս ցեխից դուրս չեկած հայաստանյան իրավիճակին: Պարզվում է` երկուսի համար էլ ցեխն է առաջնային, ոչ թե «ցեղի սիրտը»: Ժողովրդին ցեխի վաննա է մատուցվում, որը ոչ թե բուժում է, այլ «ջանը» վարժեցնում է հողին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խրոնիկան Ռևազի ոչխարների «գործի» նմանությամբ Հայ-թուրքական սահմանի բացման հրամանը տվել է Ամերիկան, օժանդակել է Եվրամիությունը, իր տարածքը տրամադրել է Շվեյցարիան, նարնջախաբ է եղել ՀԱԿ-ը, «լուծ» է ընկել ՀՅԴ-ն: Վարկային պարաշյուտը «սարքի՞ն է» Կառավարությունից պարզաբանում են, որ տնտեսության 18 տոկոսանոց անկումը ոչ թե «ազատ» անկում է, այլ` վայրէջք պարաշյուտով, որից ջարդուփշուր չեն լինում: Սակայն ժողովուրդը մտահոգված է. մեկ էլ տեսար պարաշյուտը չբացվի՞: Ով խանգարում էր, նա էլ օգնեց Ըստ փորձագետների` իշխանություններն ընդդիմության գործունեությունից այլևս չեն «թունավորվում», որովհետև արդյունավետ ՀԱԿաթույն են գտել: Չկա չարիք` առանց բարիքի Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ, ճիշտ է, խոզի գրիպը որոշ վտանգներ պարունակում է, բայց չպետք է մտահոգվել երեկոները փռշտալուց, որովհետև գիշերվա սաբրը խեր ա: Թուրքական պառլամենտում տեղի ունեցած խմբակային սեքսի առիթով Հատված մի հարցազրույցից - Լրագրողներից մեկը քիչ առաջ ասաց` ո՞վ է ասում, թե հայոց պառլամենտում սեքս չկա… ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ - Ես կարծում եմ, որ պառլամենտը նրան չի կարող օգնել այդ հարցում: Արդեն «զանգ է կախում» Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Վարդան Խաչատրյանը հնչակների մեջ ավելի լավ է հնչում, քան նախկինում` Ր. Հովհաննիսյանի կողքին: Ով` ում «բարեկամն» է թիվ 10 ընտրատարածքում ԿԸՀ - Առանձին «շարվեք», տեսնենք` ով ում բարեկամն է: ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - Ես ամուրի եմ, բայց, գրողը տանի, սա իմ պատառիկ-տակառիկն է: Մարտավարական շրջադարձ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից կարելի է եզրակացնել, որ նա վերջերս ավելի շատ ճառում է, քան` ՀԱԿաճառում:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ