Օ Ծ ՈՒ Մ Կոտայքի թեմի Առաջնորդանիստ Կեչառիս համալիրի Սբ. Կաթողիկե եկեղեցու և


Սբ. Նշան մատուռի Սբ. Սեղանների Մեծ խանդավառությամբ կատարվեց Կեչառիս վանական համալիրի Սբ. Կաթողիկե եկեղեցու և Սբ. Նշան մատուռի Սբ. սեղանների օծումը` ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանի: Կեչառիսի վանական համալիրը միջնադարի հավատքի, գիտության, մշակույթի նշանավոր ու փառավոր կենտրոն է եղել: Ժամանակի այս լուսավոր սրբավայրի հետ են կապված եղել Ապիրատյան, Պահլավունի, Վաչուտյան և Պռոշյան հռչակավոր տները: Այս վանքում ժամանակին ապրել են նշանավոր գրիչներ և ծաղկել են բազմաթիվ գրքեր: Անցել են դարեր£ Ծաղկուն միջնադարին հաջորդել են ամայացման տասնամյակներ և Սբ. Կաթողիկե եկեղեցին (1214թ.) և Սբ. Նշան մատուռը (1051թ.) ևս այդ ավերի հետևանքներն էին կրում£ Գերաշնորհ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզեց` բնաբան վերցնելով Ղուկասի Ավետարանի ժբ գլխի 15 համարը. «Տեսեք որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ»£ Սրբազան Հայրը իր օրհնությունը բերեց վերոհիշյալ եկեղեցիների բարերար` ՀՀ Ռազմական ոստիկանության պետ` գեներալ Վլադիմիր Գասպարյանին, ուխտավորներին և բոլոր ներկաներին: Տոնախմբությանը ներկա էին Ծաղկաձոր քաղաքի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, բարձրաստիճան զինվորականներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Օրը Ծաղկաձոր քաղաքի բնակիչների համար տոնական էր. կազմակերպված գեղարվեստական միջոցառմանը զուգահեռ ներկաներին բաժանվեց մատաղ` Սբ. Կաթողիկե և Սբ. Նշան եկեղեցիների Սբ. սեղանների օծման ուրախալի առիթով£