Հա՞ որ...


ԺՈՂՈՎՈՒՐԴՆ, իսկապես, չի սխալվում` բոլոր տիպի ընտրական գործընթացների հանդեպ խորն անտարբերություն դրսևորելով: Եթե ինչ-որ շրջան նման քաղաքական միջոցառումների դադարը քաղուժերի շրջանում կարող է հույսեր արթնացնել, թե հանրային վստահությունն ու լավատեսությունը գուցեև աճել են, ապա ամենափոքր «բռնկումն» անգամ հիմնավորապես հաստատում ու ամրապնդում է զանգվածների` վաղօրոք ձևավորված կարծիքը: Ահավասիկ, պատգամավորական թափուր տեղի համար քվեարկության օրը որքան մոտենում է, այնքան թիվ 10 ընտրատարածքի թեկնածուների շրջանում ու հատկապես նրանց վարքագծում անոմալ երևույթները բազմապատկվում են: Միմյանց հասցեին հնչող մեղադրանքները հետզհետե ավելի բարձր հարթություն են տեղափոխվում, ու այս անգամ և այս ընտրատարածքում նույնպես իրար վրա «բոչկա գլորելը» քարոզարշավ կոչվածի շարժիչ ուժն է աստիճանաբար դառնում: Երբեմնի պատրաստակամությունը, թե այստեղ առաջադրվածները միգուցե միասնաբար, միգուցե թեկնածուներից մեկի օգտին կարող են նաև ինքնաբացարկ հայտարարել, պարզվում է, որ ընդամենը փոխադարձաբար միմյանց տրամադրությունները շոշափելու փորձ էր: Ավելին, քանի որ ընտրազանգվածի վերաբերմունքը վաղուց էր հայտնի, այս մարդիկ հիմա Երևանի կենտրոնում կայանալիք համեմատաբար մարդաշատ միջոցառումների մասին նախօրոք տեղեկանալով` միաժամանակյա քարոզարշավն են կազմակեր պում: Միջոցառումը, բնականաբար, հարամվում է, իսկ թեկնածուներն էլ հավանաբար իրենք իրենց ներշնչում են, թե ընտրողների հետ հանդիպեցին ու սեփական անուրջներում անհաշվելի թվացող քվեներն են անվերջ բազմապատկում… Այնուամենայնիվ, այս անհեթեթ հաշվարկը գուցեև պատգամավորացուների ինքնաներշնչանքն այնքան ավելացնի, որ ամեն ինչ ի վերջո սթափ հաշվարկներով եզրափակվի£ Քվերակությունը հունվարի 10¬ին է նշանակված, իսկ Ամանորից առաջ ու հետո միջոցառումների պակաս միշտ էլ չի զգացվում£ ՃԻՇՏ այնպես, ինչպես գնաճի դեպքում£ Ընդ որում, այս տարի թանկացումներին նպաստել են հազար ու մի հայտնի և անհայտ հանգամանքներ նույնպես£ Որքան էլ տարօրինակ լինի, առանձին կառույցներ ոչ թե իրավիճակին հարմարվելու և տեղի ունենալիքին ըմբռնումով մոտենալու հորդորներով են ներկայանում, այլ զարմանալիորեն վաղուց մոռացված մի երևույթի` գնանկման մասին են խոսում£ Ճգնաժամի պայմաններում ահռելի միջոցներ ու ժամանակ ծախսելով` նրանք ուսումնասիրել են կարտոֆիլի շուկան, որպեսզի արձանագրեն, թե այստեղ գները 16 տոկոսով նվազել են` հասնելով 80-100 դրամի£ Ընդ որում, ըստ պնդումների` դա տեղի է ունեցել վերջին մի քանի շաբաթներին... Ինչ խոսք, ասվածի հավաստիությունը կարող է կասկածի տակ առնել ցանկացած սպառող` մատնանշելով, որ թե° մեկ ամիս առաջ և թե° հիմա այս ապրանքատեսակի գինը չի փոխվել£ Եվ հետո, նույն սպառողները շուկան հետազոտողներից լավ գիտեն, որ բանջարեղենի գինը բարձրանում կամ իջնում է գերազանցապես Երևան մտնող ճանապարհներին բանջարեղենամրգային մաֆիայի վերահսկողության աճին կամ նվազմանը զուգահեռ£ Այնպես որ, գնանկման մասին խոսելն այս դեպքում անիմաստ ու ծիծաղելի է£ Նույն հաջողությամբ կարելի է առաջիկայում գլխապտույտ առաջացնելիք Ամանորյա զեղչերն ի մի բերել` հայտարարելու համար, թե տարեվերջին պարզվել է, որ կյանքը հայոց աշխարհում կիսով չափ էժանացել է£ ՏՀԱՃ լուր ստացվեց նաև Վրաստանից£ Հայկական սուրբ Գևորգ եկեղեցին փլվել է... Թեպետ այս դեպքում ավելի տարօրինակ կլիներ, եթե արդեն քանի տարի պատերին հսկայական ճաքեր կրող շինությունը համատարած անտարբերությունից վերջնականապես «չխռովեր»£ Նման վտանգի առաջ հայտնված պատմամշակութային հաստատություն ները մեր հանրապետությունում նույնպես քիչ չեն£ Տվյալ դեպքում տարօրինակը ոչ թե շինության քայքայումն ու կործանումն է, այլ` անտարբերությունը, իսկ դրա կանխատեսելի հետևանքների ականատեսը դառնալուց հետո` մեղավորների անիմաստ փնտրտուքը£