Բոլորը բոլորին մեղադրում են, ԲԱՅՑ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՉԿԱՆ


Մոլեգնող ֆինանսատնտեսական ճգնաժամը ստեղծել է մի իրավիճակ, որն անչափ նման է (եթե չասենք ուղղակիորեն հիշեցնում է) ճիշտ տասը տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին£ Աստված, իհարկե, թող հեռու պահի այն վախճանից, ինչով այն ժամանակ եզրափակվեց վարչապետ Վազգեն Սարգսյանի տնտեսական քաղաքականութ յան արմատական վերանայման նախաձեռնությունը£ Բայց դժվար չէ նկատել, որ երկու դեպքերում էլ թիրախը նույնն է` բոլոր հնարավոր տարբերակներով, ինչպես ժողովուրդը կասեր` համը հանած օլիգարխիան£ Ընդ որում, եթե հեռավոր 1999¬ին դեռ նոր¬նոր ձևավորվող այս խավին կարգի հրավիրելու խնդիրը կար, ապա ներկայում «վերջնական տեսքի բերված» և նորացված արտահայտությամբ` օլիգոպոլիա կոչվածին խելքի բերելը տնտեսական ճգնաժամի հաղթահարման ամենաուղղակի միջոցներից է համարվում£ Իսկ թե խոսքը մոտավորապես քանի մարդու է վերաբերում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախանշած 500 կլորիկ թիվն անկասկած գերազանցեց բոլորիս պատկերացումները£ Համենայն դեպս, այս քանակով հայտնի (և ոչ այնքան) մարդկանցից է գործադիրի ղեկավարը հայտարարագրերի լրացման պատրաստակամություն ակնկալում... Նման փորձեր, իհարկե, բազմիցս են ձեռնարկվել, բայց դրանք կամ հանրության ամենաքմահաճ այս հատվածի արհամարհանքին են արժանացել, կամ էլ այնպիսի զավեշտալի բովանդակությամբ են ամփոփվել, որ մեզ հայտնի չախ¬չախ թագավորներն իրենց եկամուտներով ակամայից եկել հավասարվել են միջին վիճակագրական պատահած հայաստանցու... Եվ փաստորեն այն, ինչը մինչև հիմա զավեշտի շրջանակներից այն կողմ չի անցել, գործադիրի արմատական մոտեցման արդյունքում փորձ է արվելու լիարժեք քողազերծ ման ենթարկել... Ով ով, բայց Տ. Սարգսյանը լավ գիտի, որ հենց այս պահին նման հայտարարագրերի լրացման գործընթաց Պետեկամուտների կոմիտեի կողմից ինչ¬որ ձևով իրականացվում է£ Հետևաբար կարելի է ենթադրել, որ դրա նորացումը բոլորովին նոր բովանդակութուն և աշխարհագրություն պետք է ունենա£ Այն, որ ասենք 500 կամ մոտ 500 ամենակարողներ կանկեղծանան, գոնե հանրությունը դրանից ոչինչ էլ չի շահի£ Ավելին, եթե Վարչապետի տվյալներով մեր ժամանակներում հանրությանն ամենաշատը սոցիալական արդարության հիմնահարցն է հուզում, ապա հանրահայտ օլիգարխների ունեցած¬չունեցածին մեկիկ¬մեկիկ տեղեկանալով ու գոնե հոգեբանորեն բևեռացման եզրերն իրարից է°լ ավելի հեռացնելով, միայն զանգվածների և «ընտրյալների» տարբերությունը կընդգծվի£ Սա° է ամենակարևոր նրբերանգը£ Ընդ որում, այնքան բացահայտ, որ դրա հերթական և թեկուզ նորովի արժևորումը միմիայն սոցիալական արդարության հասարակական հույսերը կնվազեցնի£ Եթե ընչազուրկ հատվածներին ի ցույց` ավելի են որոշակիացվում նշված մի քանի հարյուր մարդու իրական-մոտավոր կարողությունները, կասկածից վեր է, որ դրանք ավելին են լինելու, քան հնարավոր է պատկերացնել£ Ուստիև խնդիրը բոլորովին էլ ուրիշի փողերը հաշվելու և դրանով նույն այդ փողի պակասից դժգոհ հատվածների «աչքը ծակելու» մղումը չէ£ Հարցը ստվերի դեմ պայքարի, կամ, ինչպես տասը տարի առաջ էր ասվում` խավարն անիծելու փոխարեն մի¬մի մոմ վառելու պարզ տրամաբանության շրջանակում է, ինչն էլ ըստ ամենայնի առաջիկայում պետական գործառույթի է վերածվել£ Շրջանակ, որ պետության ու հասարակության կոկորդը սեղմող օղակի է վերածվել` այլևս խախտած լինելով նաև հանդուրժողականության բոլոր հնարավոր սահմանագծերը£ Ահավասիկ, ցինիզմի պատկերացնելի բոլոր սահմանները տրորելով, նախորդ շաբաթ մի օլիգարխ-գործարար իր ներկրած ապրանքատեսակի թանկացման առթիվ «անկեղծացավ», թե ինքը ոչնչից տեղյակ չէ, հանրապետությունում չի եղել, և իր այդ բիզնեսը ընտանիքի անդամներից մեկն է տնօրինում... Ահա ճգնաժամի անհաղթահարելի մնալու և չարդարացվող գնաճի պարզունակ մի օրինակ£ Սակայն այնպես է ստացվել, որ գնաճի համար բոլորը բոլորին մեղադրում են, բայց իրական մեղավոր(ներ) այդպես էլ չեն հայտնաբերվում£ Հենց այս ամենն էլ մռայլում է սոցիալական անարդարության մասին հասարակական պատկերացումները` ինքնըստինքյան այդ մի արատը նույնպես անբուժելիների շարքը դասելով£ Բայց, ինչպես ենթադրեցինք, հայրենի օլիգարխների դիմակների պատռման նախաձեռնությունն ամենայն հավանականությամբ բոլորովին հակառակ նպատակն ունի£ Այլապես անհավասարության գծից անդին գտնվողներն ու այդ անհավասարության խորացումը խթանողները հայտնվել են ճիշտ այն հավասար¬զուգահեռ գծերի կարգավիճակում, որոնք երբեք չեն հատվում, բայց երբեք էլ հավասարեցում չեն նշանակում: Մինչդեռ համապատասխան քաղաքական կամքի առկայության նախանձախնդիր հետևողականության պարագայում կարելի է բարեշրջել նույնիսկ այն, ինչը նախքան այդ անբեկանելի էր թվում£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ