Ինչպես միշտ` խեղաթյուրել


Այսօր, երբ Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, երբ առկա են ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման և հայ¬թուրքական հարաբերութ յունների կարգավորման գործընթացները, պահանջատիրությունը դառնում է Հայաստանի ամենահրատապ խնդիրներից մեկը, եթե ոչ ամենահրատապը£ Պահանջատիրությունն, ըստ էության, հայրենատիրություն է, այն կոչված է վերականգնելու սեփական հայրենիքից ու ազգային ժառանգությունից զրկված անհատի, ժողովրդի իրավունքը£ Տարօրինակ զուգադիպությա՞մբ, թե ճակատագրի հեգնանքով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը Մյունխենում կայացավ նոյեմբերի 22¬ին£ Խնդիրն այն է, որ 1920 թ. նոյեմբերի 22¬ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրել է Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր իրավարար վճիռը£ Այն ընդունվել է Ազգերի լիգայի կողմից, բայց մնացել չիրագործված, քանի որ վճռի շահառուն` Հայաստանի Հանրապետությունը, 1920 թ. դեկտեմբերի 2¬ին դադարեց գոյություն ունենալ£ Սակայն նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը վերջնական և անբեկանելի է, ինչն ամրագրված է միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայում և այսօր էլ պահպանում է իր օրինականությունը£ Ըստ այդմ, Հայաստանի մանդատը ներառում է նաև Արևմտյան Հայաստանի վեց վիլայաթները` ավելի վաղ կնքված Սևրի պայմանագրի համաձայն£ Ահա թե ինչու է թուրք¬ադրբեջանական տանդեմը ջանում խեղաթյուրել ճշմարտությունը… Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առումով, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումից մեզանում, թերևս, ոչ ոք ակնկալիք չուներ: Այդ հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ մեր հանրապետության արտգործնախարարը ստիպված էր հերքել Բաքվից հնչած հերթական սուտը, թե Ադրբեջանն ու Հայաստանն արդեն քննարկում են ադրբեջանական տարածքները վերադարձնելու ընթացակարգը: Ազգային ժողովում Էդ. Նալբանդյանը հայտարարել էր, որ ինքը չգիտի, թե Ադրբեջանն ում հետ ինչի շուրջ է բանակցում, բայց Հայաստանը տարածքներ վերադարձնելու հարց չի քննարկում: Ստահոդ լուրեր տարածելու իր «առաքելության» մեջ Ադրբեջանն իհարկե միայնակ չէ. նրան թև ու թիկունք է կանգնած ավագ եղբայր` Թուրքիան, որը վերջին շրջանում, չգիտես` որտեղից, լուրեր էր հորինում ու տարածում, թե շուտով Մինսկի խմբի ձևաչափը կփոփոխվի, և ինքը կդառնա համանախագահներից մեկը: Այս հորինվածքը ևս հերքվեց` հանրությանը բացատրել-տեղեկացնելով, որ հիշյալ ձևաչափի փոփոխության համար անհրաժեշտ է հակամարտության կողմերի համաձայնությունը: Ներկա պահին Հայաստանը ստիպված է պայքարել միանգամից երկու ճակատով` ադրբեջանական և թուրքական: Չնայած` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրություններ են ստորագրվել, բայց վարչապետ Էրդողանը առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե արձանագրությունները չեն վավերացվի, մինչև ղարաբաղյան հարցում առաջընթաց չգրանցվի: Իհարկե, Էրդողանը նկատի ունի թուրք¬ադրբեջանական օգտին առաջընթացը£ Ճիշտ է, հայ¬թուրքական արձանագրություններում Ղարաբաղի մասին ուղղակի հիշատակում չկա, բայց Թուրքիայում հայերի հետ հարաբերությունների հաստատման հարցում լրջագույն ընդդիմություն համարվող բանակի ղեկավարությանն Էրդողանը խոստացել է, որ արձանագրությունները չեն վավերացվի` առանց Ղարաբաղի հարցի կարգավորման£ Մենք` հայերս, աշխարհի հետ միասին ասում ենք` հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ղարաբաղյան հակամարտության լուծումը տարբեր գործընթացներ են£ Բայց, եթե թուրքերը շարունակեն պնդել իրենց բարձրաձայնվող նախապայմանը, մի օր կարող ենք, թերևս, մենք էլ մե°ր նախապայմանը թելադրել. հատկապես, որ դրա իրավունքը ունենք£ Խնդիրն այն է, որ Ղարաբաղի համար մղվող պայքարը զուտ տարածքային վեճի հետևանք չէ£ Այն հայ հասարակայնության կողմից դիտարկվել և դիտարկվում է որպես ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ լուծման բաղադրիչ£ Հայկական հարցն ընկած է Հայոց պետականության խորհրդի հիմքում և դրա լուծումը` հայ ժողովրդի իրավունքների վերահաստատումը, ինքնանպատակ չէ£ Հայկական հարցի լուծմամբ է հնարավոր Հայաստանի տնտեսական և ընդհանրապես լիարժեք զարգացման, քաղաքացիների անվտանգության, բարեկեցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը£ Այս ամենը գիտակցում է ոչ միայն հայությունը. դա հասկանում են նաև Ադրբեջանում և Թուրքիայում£ Ու ցանկանալով ամեն կերպ խոչընդոտել Հայաստանի ջանքերը, այսօր Թուրքիան շարունակում է իր վարչապետի և արտգործնախարարի բերանով նախապայմաններ որոճալ` մոռանալով (կամ հիշել չցանկանալով) թեկուզ 1920 թ. իր իսկ արյունոտ ձեռքով վավերացված Սևրի պայմանագիրը` մի կողմից Անտանտի և նրան միացած երկրների կողմից (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբերի, խորվաթների, սլովենացիների թագավորություն, Հիջազ, Չեխոսլովակիա և Հայաստան), մյուս կողմից` սուլթանական Թուրքիայի կողմից: Իհարկե, Պայմանագիրը ստորագրելու պահին Թուրքիայի մեծ մասն արդեն զբաղեցված էր գերտերությունների զորքերով: Հիշենք, որ Սևրի դաշնագրով, Թուրքիան կորցնում էր վերահսկողությունը մի շարք տարածքների նկատմամբ, և Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին ենթարկվել ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին` Վան, Բիթլիս, Էրզրում ու Տրապիզոն վիլայեթների սահմանները գծելու իրավասության առումով, որի արդյունքում Հայաստանը մուտք էր ունենում դեպի Սև ծով: Պայմանագիրն, իհարկե, չգործեց£ Սակայն ժամանակը նորից մղում է անդրադառնալ այդ և նման` հաշտության կոչված դաշնագրերին£ Մինչդեռ ամնեզիայով տառապող Թուրքիա°ն է փորձում պահանջատեր ներկայանալ` օգտվելով միջազգային հանրության անգիտությունից և գերտերությունների «կիսաբերան» «հետևողականությունից»£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ