Նախօրեին ՀՀ ազգային դրամը 16 տարեկան դարձավ


Նախօրեին ՀՀ ազգային դրամը 16 տարեկան դարձավ£ Հիշարժան այս տարեդարձը կարևորելով` ամեն հոբելյարի ուղղվող ավանդական «Շնորհավոր»¬ով ու նույնքան ավանդական բարեմաղթանքներով, ինչպես սովորաբար, կարելի էր սահմանափակվել£ Բայց այս տարեդարձը ազգային արժույթ ունենալու հպարտությունից առաջ լրջագույն մտորումների առիթ է հանդիսանում£ Եվ դրանք ոչ միայն ընթացիկ անբարենպաստ իրադարձությունների և ֆինանսատնտեսական ճգնաժամի ներգործությունների հետ են շախկապվում, այլ նախ և առաջ այն բազում փորձությունների, որոնք նախքան չափահաս դառնալը վիճակվել են մեր ազգային արժույթին£ Այսպես. ինչպես ուրիշ շատերի պարագայում, մեր տնտեսության զարգացմանը նույնպես ամերիկյան դոլարը խանգարել է ու նպաստել£ Իսկ դրամը ծննդյան օրից միշտ էլ խնդիրներ է ունեցել` վերջինիս հետ հարաբերություններ պահպանելու հարցում£ Ընդ որում, դրանք երբևէ հնարավոր չի եղել նախանձելիներից համարել, և արդյունքում` այդ փոխգործակցությանն ուշի¬ուշով հետևողներն էլ մշտապես դժգոհ են եղել հարաբերությունների անկայունությունից, ինչպես նաև դոլարալողից, կուրսի անհեթեթ վայրիվերում ներից... Այնպես որ, դոլարն ի սկզբանե էր հասկացել դրամի հետ իր անհամատեղելիությունը, բայց սա այն դեպքն է, երբ անկախ ցանկություններից` գոնե մեր պարագայում երկու արժույթների «ընկերությունը» ճակատագրով բաժին հասածներից է£ Նույնիսկ սկզբում խոստումնաշատ մուտքով աշխարհ եկած և մոլորակը նվաճել ծրագրող եվրոյի մուտքը փողի շուկայում և փողային հարաբերություններում ոչինչ չփոխեց. նոր արժույթը մեզանում հարաբերակցության ավելի վերին հորիզոնական ընտրեց` իր բարձր դիրքից այդպես էլ չցանկանալով ավելի առարկայական շփումներ ունենալ դոլարի ու առավել ևս` դրամի հետ£ Հետևաբար, մեզանում գերխնդիրը, կամ, որ նույնն է, հնարավոր խնդիրները դրամ¬դոլար հարաբերակցության շրջանակում է£ Եվ չնայած նախորդող 16 տարիների վերելքներին ու վայրէջքներին` ցավալի փաստ է, որ դրամը մշտապես զիջել է իր մրցակցին£ Հանգամանքներն անշեղորեն հօգուտ վերջինիս են դասավորվել£ Իսկ դրան նպաստող գործոնները միշտ էլ քիչ չեն եղել: Դիցուք` մեր հայրենակիցները, կամ գոնե նրանց այն մասը, ովքեր պետական հատվածում են աշխատում, թոշակառուներն ու նպաստառուները դրամային փոխհատուցում են ստանում£ Այլ հարց է, որ դա չափազանց քիչ է, և ապրանքների, ծառայությունների ու այլ նման գումար պահանջող այլևայլությունների վերափոխվելուն պես շատ արագ վերջանում է... Բոլորովին այլ է, սակայն, դոլարի պարագան£ Նախ` դրա մեկ միավորը հիմա նորից 390 նիշով գերազանցում է մեր ազգային արժույթին, իսկ բացի այդ` մարդկանց եկամուտները գերազանցապես արտարժույթով են արտահայտվում£ Իհարկե, մեզանում պատահում է նաև այնպես, որ աշխատավարձի դիմաց բնամթերքով կամ, ինչպես վերջերս հայտնի դարձավ, նույնիսկ ՀԴՄ կտրոնով են «վճարում»: Բայց վիճակագրությունն էլ զուգահեռաբար իր հերթին է վկայում գործազուրկների ավելի մեծաքանակ բանակի գոյության մասին£ Հետևաբար, տասնյակ ու հարյուր հազարներով հաշվվող անաշխատանք կամ թեկուզ խորհրդան շական վճարաչափերով վարձատրվող, բայց զբաղված համարվող մարդիկ ինչ¬որ կերպ ապրում կամ ավելի ճիշտ գոյատևում են... Ու ստացվում է այնպես, որ տրանսֆերտները մեր գոյության հիմնական բաղադրիչներից են£ Եվ որքան էլ նույն վիճակագրության հրամցմամբ նախորդ տարվա համեմատ փողային ներհոսքը 37 տոկոսով պակասել է, այդուհանդերձ միայն այս տարվա առաջին ինն ամիսներին 629 միլիոն դոլար է Հյաաստան ուղարկվել£ Իսկ թե նման սարսափազդու դոլարային արշավին ինչպես կարող էր դիմակայել մեր ազգային դրամը, նույնիսկ ԿԲ¬ում կդժվարանան պարզաբանել£ Ընդ որում, նման ծավալի արտարժութային ներհոսք միայն բանկային համակարգի միջոցով է իրականացվել£ Այն կանաչ վճարամիջոցները, որոնք մարդիկ իրենց գրպաններում են Հայաստան բերել, որևէ մեկը հաշվել ու ճշգրտել բնականաբար չի կարող£ Այնպես որ, դոլարի ու դրամի փոխհարաբերությունների կարգավորմանը հասնելու համար բոլորովին այլ իրավիճակ պետք է ստեղծվի£ Ասենք, այնքան լավ ապրենք, որ դրսի գումարների կարիքն այլևս չունենանք£ Բայց քանի որ սա ապագայի, ընդ որում ոչ տեսանելի ապագայի խնդիր է, անդրադառնանք այն փորձությանը, որին մեր ազգային արժույթն ամեն տարեդարձի առթիվ է ենթարկվում£ Ասում են, չէ՞. բախտը ծնվելու պահից է ուղեկից դառնում: Ամեն տարի, ճիշտ այս օրերին, դոլարն սկսում է «արտագաղթել»£ Ամանորյա ապրանքներ ներկրելու պատրվակով գործարարները դժվարությամբ տեղ հասած արժույթը շուկայից հավաքում ու նորից հանրապետության սահմաններից դուրս են տանում£ Ընկերոջ ժամանակավոր բացակայությունից դրամն ինչ¬որ չափով իհարկե տխրում է£ Այլ հարց է, որ նոր արժեզրկումը մշտապես մեր դրամի տարեդարձի հետ է համընկնում` նպաստելով այն կարծրատիպի ամրապնդմանը, թե մեր փողը ծննդավայրում պետք է շարունակի հետնապահի կարգավիճակում մնալ£