«Անմահ» հնդկահավը


 

ԱՄՆ-ի Վուդստոկ քաղաքի բնակիչները որոշել են հավերժացնել վրաերթի ենթարկված Բոբ անունը կրող հնդկահավի հիշատակը: Քաղաքի ոչ պաշտոնական թալիսմանը համարվող փետրավորը հայտնվել է Վուդստոկում շուրջ 1 տարի առաջ և «բնակություն հաստատել» ավտոմայրուղուց ոչ հեռու: Թե ո՞րն է հնդկահավի նախկին բնակավայրը` դեռ հայտնի չէ: Չի բացահայտվել նաև նրան վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը: Ավտովթարի զոհին նախապես թաղել են հենց դեպքի վայրում, ապա` տեղափոխել:
Տեղացիները լիահույս են, որ հուշատախտակ կկանգնեցվի` հնդկահավի հիշատակին: Հատկանշական է, որ նույնիսկ «ֆեյսբուքի» սոցիալական կայքում հատուկ էջ է բացվել, որտեղ Վուդստոկի բնակիչներն իրենց վիշտն են արտահայտում և ափսոսանքի խոսքեր ասում միմյանց: