Տոկիոյում` 4 տարվա ընթացքում


 

Երկրաշարժագետները ենթադրում են, որ 70 % հավանականությամբ` առաջիկա չորս տարիների ընթացքում Ճապոնիայի մայրաքաղաքում երկրաշարժ է սպասվում` կենտրոնում 7 մագնիտուտ հզորությամբ (ճապոնական YoΗiuri ShiΗbun թերթը վկայակոչելով` գրել է «Ինտերֆաքս»-ը):

- Տոկիոյի համալսարանին առընթեր երկրաշարժային ակտիվության հետազոտությունների կենտրոնի մասնագետները նշել են, որ 2011-ի մարտին Թոխոկու շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո երկրակեղևի ցնցումների նկարագիրը փոխվել է, և Կանտոյի շրջանում, որի տարածքում է մայրաքաղաք Տոկիոն, հավանական են հուժկու ցնցումները:

Երկրի օդերևութաբանական վարչության տվյալներով` մայրաքաղաքի վարչական տարածքում 5 անգամ ավելացել է սեյսմիկ ակտիվությունը: Անցյալ տարվա մարտի 11-ից մինչև դեկտեմբեր Տոկիոյում օրական միջին հաշվով 1,48 երկրաշարժ է տեղի ունեցել` 3-6 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ անցյալ մարտին Ճապոնիայում տեղի ունեցած 9 բալանոց երկրաշարժին հաջորդեց ավերիչ ցունամին: Տարերային այդ աղետների արդյունքում զոհվեց ու անհետ կորավ ավելի քան 19 հազար մարդ: