«Ուղիղ կապ»


 

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության  հետ կապի և լրատվության վարչությունում գործում է «Ուղիղ կապ», որի  ընթացքում քա ղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ծառայությունների պատասխանատուները:

ՎԱՂԸ հերթական «Ուղիղ կապ»-ի հյուրն է լինելու ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը, ում կարող եք հարցեր ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ:

«Ուղիղ կապ»-ը կգործի հունվարի 26-ին, ժամը 14.30-ից մինչև 17.30-ը` 59-60-54 հեռախոսահամարով: