Դաժան սպանությունը բացահայտվեց


 

Հունվարի 20-ին, ժամը 12.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում կնոջ դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր անձը չպարզված կնոջ այրված դիակ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ դիակի ինքնությունը պարզվել էր` Գյումրիի բնակիչ, 22-ամյա Մարի Դավթյան:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի 51-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված Գևորգ Թադևոսյանը հունվարի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի քանդված մասնաշենքի 1-ին հարկում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորութ յամբ, բռունցքներով հարվածել է Մարի Դավթյանի ծնոտին, կպչուն ժապավենով կապել ոտքերը, գլխին պոլիէթիլենային պարկ հագցրել, և շնչահեղձ անելով` պարկը կպչուն ժապավենով փաթաթել վզին, որից հետո մարմինը ծածկելով լաթի կտորներով` գնացել է տուն:

Վերադարձել է նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում և նշված վայրում, կնոջ վրա դիզելային վառելիք լցնելով` հրկիզել է:

Գևորգ Թադևոսյանը ձերբակալված է: