Շոգեբաղնիքից` ոստիկանություն


 

Հունվարի 20-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող շոգեբաղնիքից բերման են ենթարկել 40-ամյա Ջեմա Թ.-ին:

Պարզվել է, որ 2011 թ. ընթացքում և ս/թ հունվարի 20-ին, նշված շոգեբաղնիքում պոռնկությամբ զբաղվելու նպատակով նրան համարներ է տրամադրել և գույքային օգուտներ ստացել շոգեբաղնիքի աշխատակցուհի, 48-ամյա Գայանե Խ.-ն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արմավիրի քննչական բաժին: