Գողության էր գնացել խմիչքով


 

Հունվարի 22-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Այգեկ գյուղի տարեց մի բնակչուհի և հայտնել, որ մի անծանոթ տղամարդ մուտք է գործել իր տան խոհանոց:

Պարզվել է, որ գիշերը Մելիք գյուղի 66-ամյա մի բնակիչ, գողություն կատարելու նպատակով, բաց դռնից մտել է ոստիկանություն դիմած կնոջ տան խոհանոց, ալյումինե և պղնձյա ամաններն ու կաթսաները հանել պահարանից, ապա իր հետ բերած 1 շիշ օղին տեղում խմել ու քնել:

Նրան հարբածության պատճառով տեղափոխել են հիվանդանոց, և ըստ բժշկի տեղեկանքի` տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Կատարվում է հետաքննություն: