Օբամային` հարցաքննության


 

Վաղը նախագահ Բարաք Օբաման պետք է որ ներկայանա հարցաքննության` իր ծննդյան վայրի ու դրանից բխող` պետության ղեկավար ընտրվելու օրինականությանն առնչվող խնդրով:

Առժամանակ առաջ Միացյալ Նահանգներում ակտիվորեն շրջանառվում էր այն հարցը, թե չի բացառվում, որ Օբաման ծնվել է ոչ Ամերիկայի տարածքում. այդ դեպքում նախագահի պաշտոնում նրա ընտրվելն անօրինական է:

Այս տեսակետն առաջ էր մղում երկրի նախագահի գահավորակին հավակնող միլիարդատեր Դոնալդ Տրամպը (գրել է «Գազետա.ռու»-ն):

Անցյալ տարի Սպիտակ տունը հրապարակեց Բարաք Օբամայի ծննդյան վկայականի պատճենը: Սակայն դա ևս չխաղաղեցրեց կասկածամիտներին. ամերիկյան դատարաններն առ օրս ողողվում են բողոքներով և նախագահի ընտրության օրինականությունը ստուգելու պահանջներով:

Գործող նախագահի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որ գալիք ընտրությունների իրենց թեկնածուին հարցաքննության կանչելով` Ատլանտայի դատարանը մեծապես սխալվում է: