Հա՞ որ...


 

Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններ, որոնք տարեվերջին տուգանվեցին արտադրանքի հետ հավելանյութեր խառնելու համար, ՏՄՊՊՀ-ի կողմից սահմանված տուգանքն արդեն վճարել են, բայց շարունակում են հավաստիացնել, թե իրենք կոկոսախաղեր չեն տվել, ու իրենց արտադրած կաթնամթերքը պատրաստվում է միմիայն անարատ կաթից: Արտադրողները նաև հայտարարում են, թե սպառողները երես են թեքել իրենց տեսականուց, և բացահայտումը բացասաբար է ազդել իրենց գործունեության վրա:

Սրանց վիճակը թեև նախանձելի չես համարի, բայց այնպես է ստացվել, որ նրանք արդեն կարող են խորը շունչ քաշել ու միանգամայն ազատ գործել: Խնդիրն այն է, որ ՏՄՊՊՀ-ն տարին միայն մեկ անգամ է ստուգումներ անցկացնում: Այսինքն, առնվազն մինչև հաջորդ տարեվերջ կաթնամթերք արտադրողները լիովին անձեռնմխելի են, և եթե ուզեն` հավելանյութերին էլ հավելանյութեր կհավելեն: Սպառողի առողջությունը նրանց խնդիրը չէ: Հիմա էլ միայն ողբ են կապել, թե տուգանվելուց հետո տուժել է իրենց գործարար համբավը, ու կորցնելու ոչինչ այլևս չունեն: Բայց այ` ամբողջ մեկ տարի լրացուցիչ եկամուտներ կորզելու ախորժակը հազիվ թե փակվի:

Արդյո՞ք շարունակելու են սպառողներին թունավորել