«ԼԻՍԿԱՆ» ՀԵՌԱՆՈՒՄ Է


 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան շուրջ անընդհատ հյուսվող պատմությունները, նրա իսկ հրահրած սկանդալները, ինչպես երևում է, արդեն հոգնեցրել ու զզվեցրել են երկրի իշխանություններին, ուստի քաղաքական որոշում է կայացվել` ընտրությունների նախօրյակին պաշտոնանկ անել նրան և մարզպետ նշանակել Խաչիկ Ասրյանին: Այս տեղեկությունը ճշտելու համար քանիցս զանգահարեցինք Սուրիկ Խաչատրյանին, սակայն նրա փոխարեն հեռախոսազանգին պատասխանող մի երիտասարդ խորհուրդ էր տալիս մարզպետին զանգահարել օրվա վերջում... Երեք օր, օրվա վերջում մարզպետին զանգահարելուց հետո, մեզ «թույլ տվեցինք» համոզվել, որ մարդիկ խուսանավում են: Ասել է թե` շրջող լուրերը սխալ չեն: