ՑՈՒՑԱԿՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է


 

Լավատեղյակ աղբյուրները վկայում են, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն արդեն պատրաստել է համամասնական և մեծամասնական ցուցակները: Համամասնական ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը, իսկ նրան հաջորդելու են Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Խաչիկ Հարությունյանը... Ըստ էության, «վերնահարկում» փոփոխություն չի կատարվել, իսկ ահա ցուցակի մյուս տեղերում հայտնվել են մարդիկ, ովքեր, ըստ շատ կուսակցականների` անծանոթ են իրենց, սակայն հայտնի են որպես գործարարներ... Այս ցուցակում տեղ է գտել նաև Էդվարդ Մադաթյանը` հայտնի «Խուճուճ Էդոն», ով մեղադրվում էր Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կատարելու մեջ... Կուսակցությունը մեծամասնականով ևս կառաջադրի թեկնածուներ, սակայն ընդամենը 10 ընտրատարածքներում: