ՀԱՐԱԶԱՏՆԵՐՈՎ ԽՐԱՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ


 

Մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքը ներկայացնող պատգամավոր Հարություն Փամբուկյանը, գործող խորհրդարանում նախորդ տարիների իր անգործությունից հավանաբար ձանձրանալով, հայտարարել է, թե առաջիկա ընտրություններում ինքն այլևս չի առաջադրվելու: Իսկ ՀՀԿ և ԲՀԿ բոլոր մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հայտարարությունն այստեղ արդեն առարկայացել է: «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Ռուբեն Գևորգյանը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել 6-րդ ընտրատարածքում ունեցած հավակնությունների մասին: Հավանական է, որ ՀՀԿ-ն էլ Դավիթաշենի գործող թաղապետ Արթուր Գևորգյանին առաջադրի: Այս համայնքի թաղապետը, ինչպես հայտնի է, «Ծաղիկ Ռուբոյի» եղբորորդին է, սակայն դավթաշենցիները լավ գիտեն, որ հարազատների հարաբերությունները շատ վաղուց և, մեղմ ասած, սառն են: Թե որքան սուր կլինի մրցակցությունը Գևորգյանների միջև` առաջիկայում կերևա: Ավելացնենք նաև, որ առաջադրումների առումով մշտապես թեկնածուաշատ այս ընտրատարածքի համար արդեն այլ անուններ նույնպես շրջանառվում են: