ՈՒԺԵՐԸ ԿԿԵՆՏՐՈՆԱՑՆԵՆ


 

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում փետրվարի 12-ին կայանալիք գյուղապետի ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու: Իջևանի քաղաքապետի ընտրութ յուններում տարած հաղթանակից հետո, այստեղ թեկնածու է առաջադրել նաև ԲՀԿ-ն: ՀՀԿ-ն ներկայացնող գործող գյուղապետը նույնպես առաջադրվել է` չնայած համայնքի ղեկավար դառնալու հայտ ներկայացրած մյուս երկու թեկնածուները ևս Հանրապետականներ են: Սպասվում է, որ վերջիններս մինչև ընտրություններ ինքնաբացարկ կհայտնեն` միանալով գործող գյուղապետին:

Ինչպես հայտնի է, Իջևանի քաղաքապետի ընտրություններից հետո Տավուշի ՀՀԿ-ական մարզպետը քիչ էր մնում հրաժարականի դիմում ներկայացներ, և հիմա կուսակցական տեղական կառույցը կրկնակի շահագրգռվածություն ունի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթելու հարցում: