ԿԱՏՈՒՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ


Մալազիայի գիտնականները տևական փորձերից հետո հանգել են այն եզրակացության, որ կատուներն ունեն բուժիչ հսկայական ներուժ: Բացի այն, որ մարդուն հպվելիս` նրանք կանոնավորում են մարդու արյան շրջանառությունը, նաև նպաստում են տեսողության բարելավմանը, սրտի աշխատանքի կայունացմանը, արյան նորացմանը: Գիտնականները խորհուրդ են տալիս հաճախ շփվել կատուների հետ, քանի որ նրանք ինքնատիպ էլեքսիրներ են: Այս հայտնագործության հեղինակ գիտնականը, որի անունը չեն հրապարակում լրատվամիջոցները, փորձերից առաջ տառապել է արյան շրջանառության անկանոնավորությամբ, սրտի աշխատանքի խափանումներով, սակայն այժմ նա իրեն լիովին առողջ է զգում, նկատում է կենսաբանական տարիքի երիտասարդացում: Սկսած 1999¬ից, ՅՈՒՆԵՍԿՕ¬ի որոշմամբ, աշխարհը նշում է «Մայրենի լեզվի միջազգային օր»: Մայրենիի տոնը Հայաստանում փետրվարի 21¬ին էր. պաշտոնապես այն նշվում է արդեն 6¬րդ անգամ: Օրը միջոցառումների ու քննարկումների շրջանակում, անշուշտ, արծարծվեց հայոց լեզվի անմխիթար վիճակի հարցը: Իսկ հետաքրքրականն էլ այն է, որ այս մասին խոսում, մտահոգվում ու ինչ¬ինչ երևույթներ քննադատում են եթերներից մեզ «փետԵրվար», «Ի շնորհիվ», և այլ գանձեր մատուցողները: