Չինական փորձարարությունը


Բնության հետ Չինաստանի փորձարարության արդյունքում կաթվածահար է եղել 12 գլխավոր մայրուղների երթևեկը: Փորձելով կանխել երկրին սպասվող երաշտը, օդերևութաբաններն արհեստական ձյուն են «հրավիրել»` մթնոլորտում շաղ տալով յոդային արծաթի 313 լիցք: Սակայն նրանց փութաջանությունը չափն անցել է, և Չինաստանի վրա մի քանի օր հսկա ձյունամրրիկներ են տեղացել` խաթարելով բնականոն կյանքը (հաղորդել է Reuters-ը): Այսուհանդերձ` տեղի օդեևութաբանական լաբորատորիայի ղեկավար Գուո Յանչունը գոհունակություն է հայտնել իրենց փորձից. - Ձյունը խոնավեցրեց չորացած հողը, և դրա շնորհիվ կարելի է հաղթահարված համարել երաշտը,- ասել է նա: