Ժամանակի Տիեզերքի լուսեղեն խորհուրդը


Աշխարհաստեղծման արարչական ծրագրի հիմքում են ընկած լույսի ստեղծման և մարդու ծննդի աներևույթ գործընթացները. մարդը` որպես սերունդներն իրար կապող օղակ« սերունդների մտքի թռիչքի իրականացման միակ հնարավորություն« լույսը` որպես մեռնող ու հառնող աշխարհի համար «աստղագիր դաշինք»« որպես հողի «տերևացած կանաչ փսփսոց»« որոնք ձգվում են դեպի երկինք և խառնվում աստղերի ցոլքերին. Ժամանակի լուսաթելերից կախված ղողանջում են աստղերը, արարչական լույսերի ճառագայթները շարունակ բխում են հավիտենության մտքից: Բանաստեղծական աշխարհընկալման ձևավորման մեջ լույսի ու ստվերի տարանջատման ու փոխմերձեցման գաղտնագրերի միջոցով ասելիքը դառնում է առավել պատկերավոր ու խորքային` -Ես,- ասում է իմ ներքին ձայնը,- նման եմ մի լապտերի, որ խավարի մեջ խոսում է լույսի ձայնով, և այդ ձայնը աղոթքի պես ուղղված է աստղերն ստեղծողին»: Այսպիսին է Արևշատ Ավագյանի լույսընկալման խորհուրդը, որը դառնում է արարչական հոգու գիտելիք, և հայորդիների էության մեջ սաղմնավորվող հարատևության ծրագիր, հոգևոր առողջացմամբ վերածնվող Հայաստանի տառապող հոգիներին փրկության լուր բերող «լույսերի երամ» և լուսադեմին աստղերի ողկույզների միջից լուսարձա կող «հավերժության կորիզ»: Երազը նյութեղեն է, գաղտնիքը` շոշափելի. «երազն իր մարմինն է բացել»` լուսավոր ու աստղացոլք գեղեցկության նման` արթնացումից ու նաև` հուսախաբությունից առաջ, իսկ լռությունն ինչ-որ բառեր է հուշում` քեզ ասելու համար, բայց չհնչած իմաստներն ինչպե՞ս պիտի մտապահեմ մոռացկոտ հիշողությանս մեջ: Ու հետո` «մեղավոր ու անմեղ» մայրամուտների ծոցում փռված են անկողինները «քնի ու արթնության» և ժամանակի սիրաշունչ աղոթքի տակ թաքնված են հասուն պտուղները զգացմունքների` քաղցրահամ կորիզներով, ու սերը, թևերը դուրս է հանում անկողնուց, փորձում գրկել անհասանելի երազը բնազդների կողքին: Լույսի ճանապարհը, որպես հավերժության շղթա, մտնում է հողի գիրկը, անցնում ծառերի արմատների միջով և արտացոլվում մարդկանց աչքերի ու գիտակցության խորքերում: Աներևույթը տեսանելի դարձնելու, բնաշխարհի և տիեզերքի գաղտնագրերի միջոցով մարդուն ճանաչելու ճանապարհն է բացում Ավագյանը, որ բերել են երկնային հեռուներից հողի մեջ ծլարձակած լույսերը` իրենց ծաղկած հայացքի մեջ պահելով աշխարհի բոլոր գույներն ու երանգները: Բնամիստիկական տիեզերածնությունը բանաստեղ ծությունը առնում է իր նվիրական սահմանների մեջ« որտեղ իշխում է հայեցումը` աշխարհաճանաչման միջոցով բացահայտելով լույսի` որպես արարչական խորհրդի` էությունը: Մարդկային ներաշխարհի ու արտաքին աշխարհի տեսանելի ու ընկալելի փոխներթափանցումների շնորհիվ էլ իմաստավորվում է կյանքը« և լույսի խորհրդով բացահայտ վում են տիեզերքի էության ներքին գործընթացները: Իբրև կեցության մտահայեցողական համընդհանուր որոշարկումների համակարգ« գոյաբանությունը համարժեք է դառնում մետաֆիզիկային« Իսահակյանի մեկնությամբ` «գիտության աննյութական« առարկայական աշխարհին»: Այն ամենը« ինչը վեր է բնությունից և չի կարող դառնալ հետազոտության կամ փորձի առարկա« մատչելի է մտահայեցողության« մտատեսության« մտածման` Աստծո գաղափարի« հոգու բանականության և գաղափարի համար: Ու եթե գրպանումդ («Վստահության համար») գոնե մի տափաշիշ ջուր կա` Մի կում անգամ չխմելով ոտքով կարող ես անցնել ծարավ անապատի մի ծայրից մյուսը: Երբ գալիս է ներշնչանքը` «լույսը ծառ է դառնում» կանաչ տերևներով, աստղացոլքերը «պտուղների նման» շարվում են ճյուղերին, լույսը դառնում է ծաղիկ, լույսը «ներկում է» խնձորի այտերը, լցվում հող ու ջրի ներդաշնակության մեջ, տարրալուծում է «ավիշը ծառի» և խոսում է սաղարթների միջից «թռչունի լեզվով» («Երբ գալիս է ներշնչանքը»): Մարդկային միտքը անլուծելի հակասությունների (անտինոմիաների) մեջ է ընկնում միշտ` փորձելով ճանաչել շարժումը« որի սինթեզի ձևերն են հոգու« աշխարհի և Աստծո գաղափարները (իդեաները): Եվ ճիշտ ու տեղին է դառնում Գալիլեյի հղումը« թե` «Աշխարհն անվերջ է« մատերիան հավերժական« բնությունը միասնական է»: Մարդկային երևակայությունն անվախճան է: Հոգու ներքին, անտրոհելի վիճակը բանականության անսպառ պահեստարանն է. Որ մեզ կյանք է տալիս` հոգեհոսքի հետ ներարկելով գոհության զգացումը համայն տիեզերքի: Լույսը ժամանակի հավերժական ընթացքի մեջ «ջրվեժում է» երկնքից« և մարդը տիեզերքի անսահմանության մեջ դառնում է լույսի մի կաթիլ, «մթության մեջ շառաչող աստղացայտքը», որ անջատվում է անընդհատ ինքն իրենից` «հավիտենության երթին» միանալու համար: Լույսի «կարմրահոս», կենսական ներուժը անվերջ լիցքավորում է մարդկային բանականությունը` իրենով իսկ ապահովելով կյանքի հարատևությունն ու շարունակականութ յունը: Երկինքը գիշեր-ցերեկ լույս է անձրևում «տերևների, ճյուղերի ու երազների» վրա և` ձգում է ծիածանի աղեղը` հողի թռիչքը կապելով հոգու կամարին: Եվ դրանից չէ՞ արդյոք, որ` ամռան տենդից կորիզացած լույսը կարմրաձույլ երազի պես շարվել է մտքի բացվածքներում: Լույսի արարչագործ հաղթանակն է սերը, տիեզերական բազում անքակտելի մասնիկներից և միլիարդավոր շնչավոր էակներից կազմված օրգանիզմ: Այդ սիրո և լույսի դաշնագիրն է ասես «Ես ուզում եմ բռնել լույսը» բանաստեղծությունը` Մանկության տարիներին ես փորձում էի բռնել պատուհանից ներս մտնող արևի շողերը« բայց երբ փակում էի լույսով լցված ափերս« լույսը հայտնվում էր բռիցս դուրս` ձեռքերիս վրա: Թվում է` մանկության վերհուշն է` լույսի թևին թառած« սակայն ենթագիտակցության շերտերում պահված լույս-սեր« սեր-լույս դաշինքի որոնումն է« արարչագործությունը` երազների մարմնից դուրս ճախրող թրթիռներում: Լույսի որոնումը« որ հետո «Սերմացու լույս»-ում (2004)« դառնում է տիրապետող տրամադրություն« ավելի ուշ` կենսափորձի« հիշողությունների« զգայությունների« գիտակցության և ենթագիտակցության զուգորդումների միջոցով դառնում է ժամանակ և հաղորդվում տիեզերքին: Գարունը գալիս է և «լույսի ասեղներով» հանդերձներ է կարում ծառերի համար, «ասեղնագործում» ապրիլի «վերնաշապիկը» և ճերմակ ծաղկեպսակ է դնում բալենիների գլխին: «Աղբյուրների շրթունքներից» թափվող «կանաչ մրմունջներով» ողողվում են առվի ափերը և դաղձի բուրմունքներից ծնված` մի թիթեռնիկ է բարձրանում շղարշների խորքից, նստում օրվա կրծքին: Լույսի գովերգումը գուցե և թերընկալելի կլիներ« եթե չլինեին Ավագյանի գարնանային պատկերները` «աներևույթ թևը նարգիզի», «թերթերին քսմսվող քամին», «կակաչի ծաղկաբաժակից թռչող թիթռենիկը», որը «բուրմունքի թեթևությամբ» կյանք է տալիս եթերին: «Կանաչ գոտի» կապած և «շաղ ու շողի» միջից ժպտացող բարի լույսը դառնում է ծաղկող զարթոնքի կենսախինդ ժպիտ և նորելուկ առավոտի «լուսաշող մեղեդի»: Ու…չսանձվող գարնան հորձանուտում հանկարծ մի «նորելուկ քամի»` ոստոստելով բարձրանում է քարակույտին. որ ձորի մի ափից մյուս ափը թռչի: Սերը Աստծո էության «շողարձակումն է» մարդու մեջ, լույսի կորիզն է և կյանքի հարատևության խորհուրդը, երկինքը, «անձրևի, լույսի ու սարսուռի» փոխակերպված` մտնում է խորքերը երկրի և «հողի երակներով» իջնում ներքև` «մարած աստղերի հետքերին հասնելու համար»: Երկինքը հողի մեջ գալիքի սաղմերն է փնտրում, լիցքավորում է «լռության միջուկը»` գիշեր-ցերեկ լույս անձրևելով տերևների, սրտերի, ճյուղերի ու երակների վրա` ձգում է ծիածանի աղեղը` հողի թռիչքը կապելով հոգու կամարին: Ժամանակի հավերժական անընդհատության չմասնատվող թռիչքում իր հավերժական ընթացքի մեջ է լույսը, որի հետագիծը նկատելի է մարդկային գիտակցության «խորունկ հայելիներում». ի սկզբանե լույսն է, հետո լույսը կրկին, ու նորից` լույսը… Եվ հավիտենության մեջ, երբ օրվա պատկերն ամբողջանում է «դարից դար ձգվող» րոպեների վազքի հետ, կյանքի հավերժական ժամացույցի սլաքները ցույց են տալիս «առավոտից մայրամուտ ձգվող» լուսացոլ այն ակնթարթները, որոնցով վերընձյուղվում է «սերմացու լույսը», լցվում ծաղիկների ու պտուղների մեջ և թափանցում խորքը կորիզների` Գալիս է սերմացու լույսը երկնքից, բեղմնավորվում է երկրի ծոցում, - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - երկնքից բերած անմեղ հայացքով մեզ է նայում նորածինների անմեղ աչքերով: Լույսի անմահության գաղափարը Ա. Ավագյանն ամբողջացնում է նաև գեղանկարիչ Կառլեն Ռուխիկյանի հիշատակին նվիրված բանաստեղծության մեջ: Ճանապարհը, (որ և հոգին է)« ձգվում է կյանքի լույսի միջով, «երկինք ճախրող» սիրո նման. Մենք հրաժեշտ տվեցինք քեզ, բայց դու չհեռացար մեզանից, մնացիր «Ծիր կաթինի» բոլոր աստղերի լուսապտույտի ուղեծրում: Հոգու և լույսի հանդիպումից չէ՞ արդյոք ծնվում դրախտը, երբ ժամանակը մի պահ կանգ է առնում «ընդհատվող շնչառության» նման, և «աներևույթ ուղեգծերի» մեջ հոգին վեր է բարձրանում լույսի միջով. Հանգրվաններ փնտրում մի ուրիշ երկնոլորտի մեջ: Մարդկային ներաշխարհի բազմածավալ ու բազմաշերտ գաղտնիքների մեջ է ամբողջանում այն միկրոտիեզերքը, որը ծնվում է հոգևոր և նյութական աշխարհների ներձուլումից, և պայմանավորում արտաքին ու ներքին աշխարհների անտեսանելի կապը, ներքին ու արտաքին օրինաչափությունները, որոնց շնորհիվ կյանքը դառնում է կյանք, ապրումը` ապրում, զգացումը` զգացում: Այդպես է ծնվել` «Սուրբ հոգու թռիչքը» բանաստեղծությունը «Սերմացու լույս» ժողովածուում: Բանաստեղծի հայացքի անհունում երևացող երկինքը լցված է հավատի ու երազի մտածումներով, աղոթքի մրմունջներով, այնտեղ լույսը հավերժական է, սերն ու հավատը «աներևույթ թելերով» կապված են հավերժության սրբազան թրթիռներին: Անհունի մեջ ճախրող «սիրո թռչունն»« ու «սուրբ հոգին» էլ դառնում են «լույսի ճանապարհ»` տիեզերական հավերժության շղթայի և լույսի ոգեղենացման ամբողջակա նության միջև: Այս ընկալմամբ է գոյավորվում համատիեզերական նորոգությամբ նորոգված հայտնությունների հայտնությունը` ԼՈՒՅՍԸ աստվածային: Կյանքի լիարժեքության ձեռքբերումով է բանաստեղծը կենսական լիցքեր ստանում« ապրեցնում Ոգին« իսկ գիրը նրա` վերածնվում` լույսի մոգականությունը հասցնելով աշխարհին: Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ բ. գ. թ. դոցենտ