Համագործակցություն. ՀՀ-ԳԴՀ


ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողո վում Գերմանիայի պատվիրակության փոխնախագահ Մարկուս Մեքելին: Հանդիպման սկզբում Ս. Օհանյանը ողջունեց Մ. Մեքելին` փաստելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման բավական լայն և բազմաբնույթ հնարավորութ յունները, որի զարգացման կարևոր բաղադրիչներից է ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանների և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների միջև համագործակցությունը: Նախարարը նշեց, որ պաշտպանության ոլորտը և դրա հետ կապված բարեփոխումները դիտարկվում են Հանրապետությունում ժողովրդավարության ընդհանուր զարգացման ամբողջության մեջ, ինչը կնպաստի նաև Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը և անվտանգության ամրապնդմանը: Ապա կողմերը փաստեցին պաշտպանության ոլորտում ՀՀ և ԳԴՀ միջև համագործակցության բարձր մակարդակը, որն աչքի է ընկնում իր գործնականությամբ: