Ինչո՞ւ սեր չի գտել Ալեգրովան


Ռուսական էստրադայի աստղ Իրինա Ալեգրովան սարատովյան իր համերգի ժամանակ անկեղծացել է իր երկրպագուների հետ` պատմելով իր կյանքի ամենամեծ սխալի մասին: - Զարմանալի է, բայց միայն վերջերս ես հասկացա, թե ինչ է իսկական սերը: Երբեմն, հյուրախաղերի ընթացքում, արտիստներն իրենց միայնակ են զգում. ինձ հետ դա շատ հազվադեպ է պատահում: Երբ ես բեմ եմ ելնում ու տեսնում ջերմ հայացքներով, ծաղիկներ գրկած իմ երկրպագուներին` հասկանում եմ, որ մեծ երջանկություն է ձեզ նման նվիրված բարեկամ ունենալը: Շնորհակալ եմ ճակատագրից, որ ինձ հնարավորություն է տվել` ձեր կողքին լինել: Մի քանի կատարումից հետո նա շարունակել է զրույցը. - Արդեն 59 տարեկան եմ և մինչ օրս փորձում եմ գտնել անկեղծ այն զգացմունքը, որը սեր է կոչվում: Բայց, դժբախտաբար` առայժմ չի հաջողվում: Չորս անգամ ամուսնացած եմ եղել, սակայն հիասթափությունից բացի հոգումս ոչինչ չի մնացել: Պատճառն այն է, որ աչքիս առջև միշտ կին¬տղամարդ միության իդեալական օրինակն եմ ունեցել` իմ ծնողների հարաբերությունները: Նույնիսկ տասնամյակներ իրար հետ ապրելուց հետո էլ նրանք միմյանց վերաբերվում էին քնքշությամբ ու երկյուղածությամբ: Նրանց տեսնելով` ես հենց այդպիսի անարատ սեր եմ որոնել: Երևի դա իմ ամենամեծ սխալն է եղել կյանքում: Իսկ վերջին 3 տարիներին նրա կյանքի գլխավոր տղամարդը թոռն է. - Դստերս հետ մենք գիշեր¬ցերեկ խնամում ենք նրան: Հյուրախաղերից հետո էլ հատկապես նրա մոտ եմ շտապելու: