ԳԱԼԿԻՆԸ ՀՐԱՇԱԼԻ ՍԻՐԵԿԱՆ Է


Նման խոստովանություն է արել ռուսական էստրադայի պրիմադոնան` հիանալով Մաքսիմ Գալկինի հետ ունեցած իր սեռական հարաբերություններով: Նա միաժամանակ անհաջող է համարել իր ամուսնությունը Ֆիլիպ Կիրկորովի հետ: Ինքնասիրահարված և երեսառած Ֆիլիպն իրեն պահել է նարցիսի նման, ապրել միայն իր կյանքով` այդպես էլ չջերմացնելով Պուգաչովայի հոգին: - Նրա հետ գիշերային կյանքը տանջանք էր, մինչդեռ Մաքսիմն ուրիշ է, նա կրակոտ տղամարդ է, մեծ երևակայության տեր: Ես մեծ հաշիվներ չունեմ նրա հետ, այլ նա ինձ դուր է գալիս, և ես հաճույքով եմ պառկում նրա հետ,- անկեղծացել է ծերության դռները թակող երգչուհին: