Բրիթնիի ինտիմ դաջվածքները


Սկանդալային փոփ¬երգչուհի Բրիթնի Սփիրսն իր երկրպագուների համար մերկացրել է մարմնի այն մասերը, որոնք սովորաբար փակ է պահել: Everytime¬ում տպագրված նրա նոր լուսանկարներում կարելի է տեսնել գայթակղիչ մանրամասներ, որոնք մինչ այս թաքցված են եղել հետաքրքրասեր աչքերից: Լուսանկարներից մեկում Բրիթնին ներկայանում է սև տրիկոյով` ցուցադրելով ազդրերի 2 դաջվածքները` խաչի ու աստղիկների տեսքով, որոնք սովորական իրավիճակում օտար մարդիկ չպետք է տեսնեն: Մեկ այլ պատկերում նա սև կրծկալով ու վարտիքով է` ուսերին սև լայն պիջակ գցած: Երգչուհին աստղերից առաջինն է, ով մասնակցել Է Out ամսագրի «Կանայք, ում մենք սիրում ենք» նախագծին, որը, ըստ հեղինակների` նվիրված է հանրահայտ այն կանանց, ովքեր «ոգեշնչում, շփոթեցնում են, մեզ ինչ¬որ բան են սովորեցնում և կիրք արթնացնում»: Հրատարակությանը տված հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ սեքսի մասին առաջին անգամ իմացել է իր մորից` 12 տարեկան հասակում և նողկանք ու շփոթմունք է զգացել: Նա նաև ասել է, որ իր համար ամենամեծ հաճույքը երեխաների հետ ճամփորդելն է, իսկ մղձավանջը դիետան է: Ամենից ավելի շատ նա վախենում է թռիչքներից: Հաջորդ կյանքում Բրիթնին նախընտրում է թռչուն լինել: Իսկ իր արվեստակիցներից նա հիանում է Քրիստինա Ագիլերայով և Լեդի Հագայով: