ՎԵՐՋԻՆ ԾԱՂՐԱԾՈՒՆ


Հռոմում, 98 տարեկան հասակում, վախճանվել է վերջին փողոցային ծաղրածուն: Նա ապրում էր բառացիորեն փողոցում` հենց փողոցում էլ ելույթներ ունենալով: Մահից մեկ օր առաջ նա ելույթ էր ունեցել, որից հետո գնացել էր Սուրբ Պետրոսի եկեղեցի, խոստովանություն արել, իր մոտի ողջ գումարը, որը կազմում էր 18 հազար եվրո, հանձնել եկեղեցու աղքատ ժամհարին, եկել էր իր կացարան, որը ձեղնահարկ էր լքված, պառկել ու… մահացել: Հռոմի քաղաքապետը կարգադրել է քաղաքի փողոցներից մեկում տեղադրել նրա արձանը` այսպես խորհրդանշելով փողոցային վերջին ծաղրածուին, ով 81 տարի հանդես էր եկել հռոմեացիների և հյուրերի առջև: