ՄԱՀԱՑԵԼ Է ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԸ


Հոլիվուդյան լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը մահացել է: Դերասանուհին 79 տարեկան էր և տառապում էր սրտի անբավարարվածությունից: Նա բոլոր ժամանակների ամենահռչակավոր հոլիվուդյան աստղերից էր, երկու անգամ արժանացել էր «Օսկար» մրցանակի, նրան մեծ ճանաչում էին բերել «Ով է վախենում Վերջինիա Վուլֆից», «Կատուն շիկացած տանիքի վրա», «Անսանձի սանձահարումը» և «Կլեոպատրա» ֆիլմերը: Թեյլորը սկանդալային էր իր ամուսինների թվով. նրա պաշտոնական ամուսինների թիվն անցնում էր ութից, սակայն հռչակավոր դերասանուհին այդպես էլ չէր մայրացել: Այդ էր պատճառը, որ նա իր միլիոնավոր դոլարների հասնող կարողությունը ծախսում էր բարեգործական ձեռնարկների վրա: Ի դեպ, ժամանակին որոշ լուրեր էին տարածվել, թե դերասանուհին հայկական ծագում ունի: Լսելով այս մասին, գերաստղը բազմանշանակ ժպտացել էր…