Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ Հասարակական իրազեկման փաստաթուղթ


Բաց ու թափանցիկ աշխատաոճը վաղուց ի վեր դարձել է ՀՀ Պաշտպանության նախարարության գործունեության առանցքային ուղղությունը: Պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի 8¬րդ նիստի գումարման առիթը նախորդ փուլերում տարված աշխատանքների արդյունքում ստեղծված փաստաթուղթն էր, համաձայն որի գաղտնիության պահպանման թույլատրելիության սահմաններում հասարակությունը և միջազգային կառույցները պետք է իրազեկվեն Պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացքի և արդյունքների մասին: - ՀՀ Պաշտպանության նախարարությունը և Գլխավոր Շտաբն այս առումով, կարելի է ասել, ուղղորդող կառույցներ են և աշխատանքների իրականացման հիմնական ծանրությունը վերցրել են իրենց ուսերին: Աշխատանքների մեծ մասն իրականացվում է գաղտնիության ռեժիմի շրջանակներում, բայց միևնույն ժամանակ մենք պայմանավորվածություն ունենք` համապատասխան իրազեկում իրականացնել հասարակության շրջանում,¬ տեղեկացրեց նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացքն ու արդյունքները ներկայացնող հասարակական իրազեկման փաստաթուղթն առավելապես կենտրոնացած է ՀՀ անվտանգության սպառնալիքների դիմակայման համար անհրաժեշտ կարողությունները ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ և կառավարման համակարգեր իջեցնելու գործընթացի վրա: Հաշվի առնելով այն փաստը, որ դա կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել, հասարակության շրջանում իրազեկման անհրաժեշտություն է ծնում: - Հակառակ դեպքում մինչ օրս առկա այն հարցերի շարանը, թե, վերջապես, ինչ ուղղությամբ են զարգանում ՀՀ զինված ուժերը, կշարունակի տարատեսակ սիրողական մեկնաբանությունների առարկա հանդիսանալ, ¬ իր ելույթում նշեց նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Իրազեկման փաստաթղթում թվարկված են ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունում և ռազմական դոկտրինում մատնանշված ՀՀ անվտանգության հիմնական սպառնալիքները: Ապա նկատառումների տեսքով և գաղտնիության պահպանման թույլատրելիության շրջանակներում ներկայացվում է սպառնալիքների այն հնարավոր զարգացումները, որոնց դիմակայման գործում կարևոր դերակատարում ունեն զինված ուժերը: Նկատառումները բաժանված են 2 խմբի: Առաջին` եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվի միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարում: Երկրորդ` եթե այն կկարգավորվի, և այդ դեպքում կիրականացվի նոր ռազմավարական վերանայում: Նշվում է նաև ՀՀ ԶՈՒ վերակազմավորման ուղիները, որպեսզի այն ավելի լավ համապատասխանի անվտանգության պահպանման պահանջներին և ի զորու լինի կանխարգելել առկա ու ակնկալվող մարտահրավերները: Բավական հետաքրքրական են փաստաթղթում առկա 15 բաժիններ` «Ռազմավարական անվտանգության միջավայրը», «Սպառնալիքների և ռիսկերի գնահատումը», «Պաշտպանական քաղաքականությունը», «Ռազմավարական նկատառումները», «Պաշտպանական առաջնահերթ խնդիրները», «ԶՈՒ առաքելությունները», «ԶՈՒ պատրաստականությունը», «Կարողությունների վերլուծությունը», «Պլանավորման սցենարները»… Միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի մեկնարկի նպատակով` ՀՀ նախագահի 2008 թ. հրամանագրով: Հանձնաժողովի կողմից արդյունավետ աշխատանքներ են իրականացվել: - Ես գոհունակությամբ եմ փաստում, որ կարողացել ենք հաջողությամբ իրականացնել միջգերատեսչական հանձնաժողովի առջև դրված խնդիրները: Աշխատանքների արդյունքում ՀՀ ԶՈՒ բարեփոխումներն արդյունավետ կերպով առաջ են ընթանում և ավելի քան վստահ եմ, որ կունենանք է´լ ավելի մարտունակ, կազմակերպված բանակ,¬ փաստեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ